o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կես ժամ հանգստանալ ա պետք. ԱԺ նախագահի արձագանքը՝ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթից հետո

03.10.2019 17:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կես ժամ հանգստանալ ա պետք. ԱԺ նախագահի արձագանքը՝ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթից հետո

Հրայր Թովմասյանին ԲՀԿ-ն չի պաշտպանում, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ:

Պետրոսյանը նկատեց՝ քննարկումն ընթանում է լարված մթնոլորտում, իշխանական պատգամավորները մեղադրում են ԲՀԿ-ին նախագծի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար: Որոշ գործընկների ելույթներին Պետրոսյանն անվանական անդրադարձավ՝ կոշտ հակադարձելով վերջիններիս:

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

«Հարգելի գործընկերներ, մի տեսակ տպավորություն է, ոնց որ թշնամանքի մթնոլորտ լինի, եկեք ցրենք այս մթնոլորտը: Իզուր ենք լարվել, չկա խնդիր: Խնդիրը իրավական բնույթ ունի: Մենք բոլորս ստեղ նստած ենք հանուն ՀՀ-ի, չենք եկել իրար վիրավորելու, ստեղ այդ տեղն էլ չի», - ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ խնդիրը Հրայր Թովմասյանի անձով հետաքրքրվածությունը չէ.

«Եղել է ժամանակ, որ Հրայր Թովմասյանն ինձ այնքան է հետաքրքրել, որքան թռչնագրիպի վարակը կարար հետաքրքրեր Մովսես Խորենացուն: Մենք եկել ենք իրավական խնդիր լուծելու», - ասաց նա:  

Անդրադառնալով իմքայլականների բարձրաձայնած հարցին, որ Հրայր Թովմասյանը «քավոր-սանիկ» հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ, ինչը կարող է կասկած հարուցել տվյալ վարույթով Թովմասյանի անաչառ լինելու հարցում՝ Պետրոսյանն ասաց.

«Քավոր-սանիկն իրավական կատեգորիա չի: Որևէ տեղ չկա իրավական արգելք, որ արգելի քավոր-սանիկությունը: Հիմա խեթ հայացքով իրար երբեմն հալածում ենք, կարո՞ղ ա վաղը կյանքը նենց դասավորվի մենք էլ իրար քավոր-սանիկ դառնանք»:

Իշխանական պատգամավորներից մեկը տեղի արձագանքեց՝ «Աստված չանի»:

Պետրոսյանն էլ հակադարձեց՝ «Ձեր հետ, հաստատ չի անի»:

Ելույթը վերջացնելով ԱԺ նիստերի ընդմիջման ժամից վայրկյաններ առաջ՝ Պետրոսյանը նշեց. «Կներեք, ձեր համբերությունը ծանրաբեռնելու համար»:

ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Կներեքով չեք պրծնի, կես ժամ հանգստանալ ա պետք»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА