o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկ ո՞վ է ասել, որ պարտավոր ենք մասնակցել ամեն գործընթացի. ԲՀԿ պատգամավոր

03.10.2019 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իսկ ո՞վ է ասել, որ պարտավոր ենք մասնակցել ամեն գործընթացի. ԲՀԿ պատգամավոր

Թող որևէ մեկն անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ։ Դա անպտուղ փորձ է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ իրենք չեմ մասնակցում վերջինիս լիազորությունների դադարեցման գործընթացին՝ պատգամավորը պատասխանեց.

«Իսկ ո՞վ է ասել, որ պարտավոր ենք մասնակցել ամեն գործընթացի։ Իրավական հիմնավորումները մեր կարծիքով բավարար չեն, դրա համար էլ չենք ուզում։ Մենք նախաձեռնություններին միանում ենք այն ժամանակ, եթե համոզված ենք լինում, որ դրանք իրավական տեսանկյունից խոցելի չեն»։

Գևորգ Պետրոսյանը կրկին և կրկին հորդորեց ԲՀԿ-ին չկապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Հրայր Թովմասյանի հետ։

«Եթե որոշումը կայացրել է դատարանը, հիմա ինչո՞ւ են հետապնդում Հրայր Թովմասյանին։ Մենք իրավական խնդիր ենք բարձրացնում, այստեղ իրավական խնդիր ենք տեսնում»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА