o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժպտացեք, որովհետեւ մեզ նկարահանում են. մենք ուշադրության կենտրոնում ենք». Փաշինյան

03.10.2019 15:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժպտացեք, որովհետեւ մեզ նկարահանում են. մենք ուշադրության կենտրոնում ենք». Փաշինյան

Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը. սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

«Սա կարեւոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա եւս մեկ անգամ ի ցույց դնելու եւ նոր խթան տալու տեխնոլոգիական զարգացմանը»,- ասաց նա:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկել, կառավարությունը, աշխատակազմը, նախարարությունները եւս պատրաստ են՝ միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսի մեկնարկն ազդարարվելու է կիրակի օրը երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով:

«Բավական տպավորիչ, խոստումնալից համերգ է լինելու հրապարակում, դրանով ազդարարվելու է միջոցառման բացումը: Արհեստական բանականությամբ շարականների կատարումներ են լինելու: Արհեստական բանականության կողմից մշակված եւ գրված երաժշտություն ենք լսելու»,- ասաց Ավինյանը:

Փաշինյանն արձագանքեց. «Ակնհայտ է դառնում, որ շարունակելու ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ ժպտացեք, որովհետեւ մեզ նկարահանում են»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА