o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրելով մատանիներից մեկը՝ ձեր մասին հետաքրքիր փաստեր կբացահայտեք

06.10.2019 10:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ընտրելով մատանիներից մեկը՝ ձեր մասին հետաքրքիր փաստեր կբացահայտեք

Իսկ հիմա կարդացեք մեկնաբանումը:

Եթե ընտրեցիք մատանի համար 1

Դուք շատ ազնիվ մարդ եք, ով ոչ մի պարագայում չի ընդունում սուտը և ինքն էլ չի ստում: Մարդիկ հաճախ նեղանում են ձեզանից, կարծելով, որ դուք հատուկ եք նեղացրել որևէ մեկին, սակայն իրականում, դուք ընդամենը ճշմարտությունն եք ասել: Ձեր իսկական ընկերները ձեզ սիրում են և ընդունում են ձեր բնավորության այդ գիծը: Եթե սիրում եք որևէ մեկին, ապա նա վայելում է ձեր հոգատարությունն ու ուշադրությունը; Բայց եթե ինչ-որ մեկը ձեզ դուր չի գալիս, ապա դա չափազանց ակնհայտ  է լինում:

Կանցնի մի 10-20 տարի ու ծխելու դեմ մոլագար պայքարը կդառնա պատմական հուշ հերթական վհուկաորսի մասին. Հրանտ Տէր-Աբրահամեան

 

Եթե ընտրեցիք մատանի համար 2

Շատ կանացի եք, հիասքանչ տեսք ունեք ոչ միայն երեկոյան զգետսով, այլև առօրյա տաբատով: Ձեր երազկոտության շնորհիվ ավելի երիտասարդ տեսք ունեք, քան կաք իրականում, և ձեզ չսիրել հնարավոր չէ: Կարող եք գերել ցանկացած տղամարդու սիրտը, եթե նա ձեզ դուր գա: Ձեզ համար երազանքները կարևոր են, այդ պատճառով էլ նպաստում եք դրանց իրականացմանը:

 

Եթե ընտրեցիք մատանի համար 3

Կրքոտ և հմայիչ կին, ով հեշտությամբ կարող է ցանկացած տղամարդու ստիպել իրեն սիրահարվել: Ձեզ հնարավոր չէ մոռանալ՝ ձեզ հետ նույնիսկ մի անգամ շփվելուց հետո: Դուք կարողանում եք ընդհանուր թեմաներ գտնել և հետաքրքիր զրույց վարել: Մարդիկ ձգտում են ձեզ հետ մտերմություն անել, սակայն ձեր անկեղծությանն արժանանում են միայն նրանք, ովքեր ձեզ համար իսկապես մեծ նշանակություն ունեն:

 

Եթե ընտրեցիք մատանի համար 4

Շփվող և կատակասեր: Ընկերների շրջապատում շատ ուրախ եք և շատախոս, կարող եք ցանկացած մարդու տրամադրությունը բարձրացնել: Սակայն իրականում շատ երազկոտ եք, սիրում եք երբեմն տխրել: Ձեզ հետ շփվելուց հետո մարդիկ իրենց ավելի լավ են զգում: Չեք սիրում նեղանալ, այդ պատճառով էլ այն, ինչ ձեզ դուր չի գալիս, փորձում եք անտեսել:

 

Եթե ընտրեցիք մատանի համար 5

Երախտապարտ մարդ եք: Սիրում եք նկատել միայն լավը, նաև ձեզ շրջապատում եք միայն գեղեցիկով: Ձեզ համար կարևոր է սերը՝ և իրերի, և մարդկանց հանդեպ: Սիրելիի հետ անցկացրած ջերմ երեկոն ձեզ համար կարող է ամեն ինչ փոխարինել: Սիրում եք ճանապարհորդել, և չեք կարողանում նստել մի տեղում: Սիրում եք արկածներ, նաև գնահատում եք նրանց, ովքեր ձեր կողքին են:

 

Եթե ընտրեցիք մատանի համար 6

Շատ նրբանկատ եք, ձեր աչքից ոչինչ չի վրիպում: Ձեզանից հնարավոր չէ որևէ բան թաքցնել, քանի որ հետևողական եք և խելացի: Կարող եք հագնվել ոճային, կարևորում եք ամեն հարցում չափ ու սահմանը: Ձեզ սերը չի ավարտվում սիրախաղով, սերը ձեր կյանքում ավելի մեծ նշանակություն ունի: Շատ հուսալի մարդ եք: Ձեզ կարելի է ամեն հարցում վստահել: Իսկ մարդկանց մեջ շատ եք կարևորում նրանց հումորի զգացումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА