o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը (ուղիղ)

03.10.2019 10:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը (ուղիղ)

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստերի աշխատանքը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որոնց թվում է նաեւ «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագծի քննարկումը: Այսօր նիստն սկսվեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությամբ: Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ»

Նշենք, որ մինչ քառօրյայի նիստերի օրակարգում ընդգրկվելը, որոշման նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ավելի վաղ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին դրական եզրակացություն էր տվել:

ԱԺ այս քառօրյայի օրակարգում են նաեւ հետեւյալ օրինագծերը.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Տարածքային կառավարման մասին,

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նկատենք որ Հրայր Թովմասյանին վերաբերող հարցը քննարկվելու է ամենավերջում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА