o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«168 ժամ». No comment. Ռեստորանում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու «Վիվառո Գրուպ»-ի հիմնադիրը

03.10.2019 09:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«168 ժամ». No comment. Ռեստորանում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու «Վիվառո Գրուպ»-ի հիմնադիրը

Օրերս Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:

Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ. քննարկվել են մի շարք հարցեր

Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:

«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկի չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

Այլ հարցեր տալու հնարավորություն Ալեն Սիմոնյանը չի չտվել:

Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է, ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու ԱԺ փոխխոսնակը, հատկապես, որ վերջինս վերոնշյալ նախագծի հեղինակներից է:

Մնում է միայն Ալեն Սիմոնյանին հիշեցնել, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական կյանքը շատ քիչ է պաշտպանված, եւ եթե իրենց հանրային վայրում նկատել են, ապա դա չի կարող համարվել միջամտություն անձնական կյանքին, եթե վերջինիս հետ իր ընտանիքի անդամները չեն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА