o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Իմքայլականները «վատացել են», երբ ԵԽԽՎ-ում տեսել են Արփինե Հովհաննիսյանին եւ Դավիթ Հարությունյանին

03.10.2019 08:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Իմքայլականները «վատացել են», երբ ԵԽԽՎ-ում տեսել են Արփինե Հովհաննիսյանին եւ Դավիթ Հարությունյանին

Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրասբուրգ։ Նրանց ԵԽԽՎ օտարերկրյա  պատվիրակների հետ շփվելիս տեսել են Հայաստանի պատվիրակության անդամները։ Թե ինչ հարցով են նախկին իշխանության ներկայացուցիչները գործուղվել ԵԽԽՎ, մեզ պարզել չհաջողվեց, սակայն իմքայլական պատվիրակներն ուղղակի «վատացել» են նախկիններին ԵԽԽՎ-ում տեսնելով։

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Հատկապես, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր ընդհատելու են այցը եւ վերադառնալու են Հայաստան, քանի որ խորհրդարանը քննելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ հարկավոր է, որ ողջ թիմը մասնակցի քվեարկությանը։ Չէ՞ որ իշխանությունը կյանքի-մահվան խնդիր է դարձրել Հրայր Թովմասյանի հեռացման հարցը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА