o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱՅՈՎ ԵՐԿՈՒ ՔԱՅԼՈՎ ԹՌՆԵԼ»

02.10.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱՅՈՎ ԵՐԿՈՒ ՔԱՅԼՈՎ ԹՌՆԵԼ»

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հակադարձել է Հայաստանի վարչապետի պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ: Հիշեցնենք, որ վարչապետը իր ելույթում ասել էր, որ հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Երեւանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են»

Կա՞ն նման ընդունելի քննարկվող տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, փորձեցինք հետաքրքրվել Արցախի խորհրդարանի «Շարժում-88» խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑԻՑ, ով նախ նկատեց.

- ՊԵտք է նկատել, որ Փաշինյանի կողմից այդ միտքը առաջին անգամ չէ, որ հնչում է: Իհարկե, եթե փորձենք փիլիսոփայորեն մոտենանք այդ հարցին, ապա այո, նորմալ է, որ ցանկացած հակամարտություն, ցանկացած կոնֆլիկտ պահանջում է երկու հակամարտող կողմերից զիջումներ եւ կոմպրոմիսներ: Այսինքն, այն, ինչ-որ ասել է ՀՀ վարչապետը, տեղավորվում է ընդհանուր կոնֆլիկտաբանության լուծումների, կոմպրոմիսային ելքեր գտնելու շրջանակներում: Բայց, կարծում եմ, իմ նման շատ-շատերն են մտածում, որ նման կոմպրոմիսային տարբերակ, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար, չափազանց դժվար է գտնելը: Ես ինքս այդ կոմպրոմիսային տարբերակի փնտրտուքների մեջ եմ անմիջապես պատերազմից հետո: Տարիներ շարունակ արտասահմանում Ադրբեջանի պատվիրակությունների հետ բազմաթիվ  հանդիպումներում փորձել ենք գտնել ինչ-որ մի տարբերակ, որը իսկապես քիչ թե շատ կբավարարի երկու հակամարտող կողմերին, բայց մինչ օրս մեզ չի հաջողվել: Չի կարելի անդունդի վրայով երկու քայլով թռնել եւ այդ թռիչքի ընթացքում գտնել երկու կողմերի համար ընդունելի տարբերակ, դա իրոք շատ դժվար բան է: Բայց, իհարկե, ընդհանուր նպատակը պետք է դա լինի, որովհետեւ այո, եթե ինչ-որ մի ժամանակում որոշակի լուծում ստանանք, ապա այդ լուծումը շուտ կամ ուշ կառաջացնի լարվածություն եւ չի կարող դառնալ վերջնական տարբերակ: Այնպես որ, գուցե պարոն Փաշինյանը կոնկրետ ծրագրե՞ր ունի, կոնկրետ ե՞լք է տեսնում, սակայն այդ ուղղությամբ բավական մեծ ճանապարհ կա անցնելու: Եվ ասեմ, որ մի բան է հարցի նկատմամբ մոտեցումներ, գաղափարախոսություն հռչակել, մեկ այլ բան՝ կոնկրետ քայլերով ձեւակերպել, այսպես ասած, խաղաղ պայմանագիրը, որը կբավարարի ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմին:

Գողականների հարցում համաձայնության չեն եկել

- Այսինքն` Դուք, որպես օրենսդիր, համենայնդեպս նման տարբերակ եւս չունե՞ք:

- Ցավոք՝ ոչ, եւ նման տարբերակ դժվար էլ լինի: Հաշվի առնելով, որ այսօր, այսպես ասած, կռվախնձորը` Արցախը, գտնվում է հայկական հսկողության տակ: Եվ բնական է, որ ադրբեջանական կողմն ագրեսիվ մոտեցումներ է ցուցաբերում ու պահը չի կոցնում հոխորտալ: Սակայն մեր դիրքորոշումը եղել եւ մնում է մեկը՝ նախկին Ղարաբաղի եւ մյուս ազատագրված տարածքները, որոնք գտնվում են մեր հսկողության ներքո, Արցախի հանրապետության տարածք ենՄեր դիրքորոշումը այսպիսին է եւ միշտ մնալու է այդպիսին:

«ՇնորհակալուՉուն, շնորհակալուՉուն, շնորհակալուՉուն». Գագիկ Ծառուկյան

- Իսկ տվյալ պարագայում հնարավո՞ր է, որ պարոն Փաշինյանի դիրքորոշումը այլ է, դրա համար էլ նա նման հայտարարություններ է անում:

- Ես չեմ կարող պարոն Փաշինյանի մտքերը ամբողջությամբ պատկերացնել, թե ինչ ճանապարհներ է ինքը տեսնում՝ նման հայտարարություն անելով: Իր տեսլականը կարող է մեկնաբանել միայն անձամբ ՓաշինյանըՕգտվելով առիթից` ես կցանկանայի մեկ նկատառում եւս անել մեկ դրվագի մասին, որը չափազանց վիրավորական էր Արցախի համար: Գյումրիում` Անկախության տոնին, մի երիտասարդ անկախ Արցախի Հանրապետության նախագահին փորձեց` որպես Արցախի մարզպետ դիմել: Սա անթույլատրելի է, ուղղակի անթույլատրելի: Ես այսօր ներկայանում եմ` որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, հետո նոր օրենսդիր, եւ մեր արյան գնով հռչակած անկախությունը ես կցանկանայի առնվազն հայ ժողովրդի ցանկացած քաղաքացու կողմից հարգվի: Այսօրվա մեր իրավիճակը այնպիսինն է, որ մենք ունենք երկու անկախ պետություն, եւ շատ ցանկալի է, որ դա հասկանան բոլոր ՀՀ քաղաքացիները անխտիր:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА