o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալված է Սորոսի գործակալական ցանցի պատվերով» (Տեսանյութ)

02.10.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալված է Սորոսի գործակալական ցանցի պատվերով» (Տեսանյութ)

Երեւանում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովին զուգահեռ Մատենադարանի դիմաց երեկ տեղի ունեցավ շտապ հավաք` ընդդեմ Սորոսի գործակալական ցանցի: Այն կազմակերպել էր «ՎԵՏՕ» նախաձեռնությունը, որը վերջին ամիսներին իրականացնում է ակցիաների շարք` միտված օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային եւ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի փակմանը: Ակցիային ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, ինչպես նաեւ նախաձեռնության համախոհները: Իսկ քիչ հեռվում դուրս էին բերվել ոստիկանական մեծամասշտաբ զորքեր, տպավորություն էր, որ միայն պակասում է ռուսական ալֆան: Իսկ նպատակը մեկն էր` թույլ չտալ ակցիայի մասնակիցների տեղաշարժը, որոնք մտադիր էին շարժվել Բաղրամյան 26 եւ ԵԱՏՄ անդամ, ինչպես նաեւ մյուս բարեկամ երկրների ղեկավարներին, որոնք գտնվում են Երեւանում, փոխանցել իրենց նամակը, որով կոչ են անում միավորվել ոչ միայն մեր, այլեւ իրենց երկրներում եւս բացահայտելու օտարերկրյա գործակալներին եւ սահմանափակելու պետությունը կազմաքանդող նրանց գործունեությունը:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

«ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԿԻՍՈՂ ՄԱՐԴԻԿ ԱՆԸՆԴՀԱՏ ՊՐՈԳՐԵՍԻԱՅՈՎ ԱՃՈՒՄ ԵՆ»

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ նախ նշեց, որ իրենց թիմը վերջին ամիսների ընթացքում զբաղված է մեր պետականության համար ծայրահեղ անհրաժեշտ գործունեությամբ. «Որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն մեր մասին, իրականում մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են: Շատ հաճախ փորձում ենք գործը գլուխ բերել տարբեր հնարամտություններով, որպեսզի կարողանանք ներկայանալի եւ հետաքրքիր ակցիաներով ՀՀ քաղաքացիների ուշադրությունը գրավել մեր պետականությունը պարուրած եւ խեղդող օտարերկրյա գործակալական ցանցի կործանիչ գործունեության վրա: Մեր գաղափարները կիսող մարդիկ անընդհատ պրոգրեսիայով աճում են, եւ դա, բացի ուրախացնող փաստ լինելուց, նաեւ իրապես շատացնում է մեր ռեսուրսները: Ընդամենը մի քանի ամիս առաջ` ապրիլ ամսին, ես մեն-մենակ պարզել էի ցուցապաստառները` փորձելով մոտենալ եւ իրազեկել ԵԱՏՄ հերթական միջոցառման մասնակից երկրների ղեկավարներին` օտարերկրյա գործակալական ցանցի վտանգների մասին: Մայիսին «ես»-ը դարձավ «մենք», ու մենք օրեր շարունակ փորձում էինք ճեղքել Սորոսի գրասենյակը հսկող ոստիկանական բազմաքանակ պատնեշը, որպեսզի հնարավորություն ստանայինք մեր խաղաղ ցույցն իրականացնել ամրոցի նման պաշտպանված գրասենյակի մուտքի դիմաց: Հուլիսին մենք ցույցեր եւ երթեր իրականացրինք ՍԴ-ի դիմաց` հայտարարելով, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալված է, եւ այդ տապալման պատվիրատուն ու սպառողը Սորոսի գործակալական ցանցն է: Օգոստոսին հայտարարեցինք այլ ուժերի հետ մեր օրակարգով բանակցությունների ամիս: Այդ ամսվա ընթացքում թակեցինք բազմաթիվ դռներ եւ ունեցանք բազմաթիվ հանդիպումներ: Ըստ էության, «ՎԵՏՕ»-ի հիմնական թիմը ձեւավորվեց եւ ամրապնդվեց հենց օգոստոս ամսին: Այս ամսին` սեպտեմբերին, «ՎԵՏՕ»-ն իրականացնում է շարունակական խաղաղ ակցիաներ Սորոսի գրասենյակի դիմաց` նկարահանելով եւ հրապարակայնացնելով բոլոր այն մարդկանց դեմքերը, ովքեր փողի դիմաց համագործակցում են այդ գրասենյակի հետ եւ, ըստ էության, հանդիսանում են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի վարձկանները ՀՀ-ում»:

Վարչապետին պետք է ազատագրել Սորոսի ճիրաններից, ցույց է նախատեսվում. Նարեկ Մալյան

«ՄԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ»

Ն. Մալյանի փոխանցմամբ` իրենց բոլոր ակցիաները խիստ անհանգստացրել են օտարերկրյա գործակալներին. «Այս ընթացքում անձամբ իմ նկատմամբ իմ տան դիմաց գիշերով սորոսականների կողմից իրականացվել է խուլիգանական հարձակում եւ առեւանգման փորձ: Այդ գործին մանրամասն կանդրադառնամ ուրիշ առիթով եւ կարծում եմ` այս թեմայով հանրությանը ապշեցնելու առիթ կունենամ: Սորոսականները շինծու հայտարարություններով փորձել են իմ նկատմամբ 9 քրեական հետապնդում իրականացրել: Ինձ լռեցնելու նպատակով քաղաքացիական հայցերի հաշիվն արդեն կորցրել եմ: Ինձ դատի է տվել սորոսական Դանիել Իոաննիսյանը, իմ դեմ հայց է ներկայացրել կարկառուն սորոսական Արսեն Խառատյանը, մարդասպանի սորոսական կին Զարուհի Մեժլումյանն արդեն այնքան է ինձ դատի տվել եւ դիմել ոստիկանություն` տարբեր հոդվածներով ինձ բանտարկելու պահանջով, որ նույնիսկ հաշիվը կորցրել եմ: Մեզ` «ՎԵՏՕ»-ի թիմին, անընդհատ փորձում են թիրախավորել էժանագին բամբասանքներով, որոնք ծիծաղելիության աստիճան սուտ են: Այսօր ես, նայելով ձեր աչքերի մեջ, ցանկանում եմ զեկուցել, որ մենք` ՎԵՏՕ-ականներս կոտրվող տեսակից չենք: Ամեն մի սուտ ու շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտության բացահայտմամբ, ամեն ստորությանը մենք պատասխանելու ենք նորանոր փաստերով ու հրապարակումներով: Մենք նահանջելու տեղ չունենք, մեր փոխանցման տուփի մեջ հետընթաց ռեժիմն իսպառ բացակայում է»:

Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА