o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.10.2019 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ասում են, թե կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի ձեռնտու գործ է, քան բուն կոռուպցիան: Ինչքան էլ զարմանալի լինի, այդ ճշմարտությունը հաստատում է արդարադատության պատանի նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ: Օրինակ, նա մտադիր է դատարանների նկատմամբ կիրառել գործիքակազմ, որը դատարաններին փաստացի կախվածության մեջ է գցելու գործադիր իշխանությունից. «Այն դատավորները, որոնք բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաեւ նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ»: Պարզ է, չէ՞, թե որ դատավորներին թավշյա իշխանությունը կհամարի բարեխիղճ` նրանց, ովքեր, Նիկոլի ասած, ավելի լավ են «վնգստում»:  

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, հանրությունը տարակուսում է, թե ինչպես եղավ, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա կոպտորեն հարձակված նիկոլական ակտիվիստները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ դատավոր Դանիբեկյանին սոսկ հարց տված Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են: Անշուշտ, դա բերում է միակ ողջամիտ եզրակացության, որ այդ երիտասարդները քաղբանտարկյալ են: Բայց արի ու տես, որ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ որոշեց դրա առնչությամբ պարզաբանումով հանդես գալ: Բայց այնպիսի զարմանալի պարզաբանում է տվել, որ ավելի լավ է ընդհանրապես չպարզաբաներ: Այժմ փոքրիկ մեջբերումներ երկարաշունչ «պարզաբանումից»: Ալվինա Գյուլումյանի առնչությամբ ասվում է. «Պարզվել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ոչ թե կոնկրետ որեւէ գործի քննության հետ կապված, այլ նրանց բողոքը վերաբերել է դատական համակարգին: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտել են ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, ինչն ուղղված չի եղել նրանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելու կապակցությամբ դատավորներին վիրավորանք հասցնելուն, ինչպես նաեւ կոնկրետ դատական գործի ընթացքի վրա ազդելուն»: Իսկ հիմա` թե ինչ է ասվում երիտասարդ քաղբանտարկյալների մասին. «Ն. Մութաֆյանին եւ Ս. Օհանջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-իմ մասով մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ նրանք արդարադատությանը խոչընդոտելու նպատակով կատարել են դատավոր Աննա Դանիբեկյանի տեղը պարզելուն ուղղված կոնկրետ գործողություններ, օրեր շարունակ հետեւել են նրան քաղաքի տարբեր հատվածներում...»: Կարճ ասած` տղաների բախտը բերել է, որ գրպաններից ատոմային ռումբ չեն գտել:

ԶԱՐՄԱՆՔ

Հետեւելով Երեւանում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովին, տպավորություն ստացա, որ թավշյա իշխանությունը, կոպիտ ասած, արարողակարգի մայրիկն է լացացրել: Ինչեւէ, սեփական սուբյեկտիվ տպավորության վրա չհենվելու համար ճիշտ համարեցի հենվել կոնկրետ փորձագետի` ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ կարծիքի վրա, եւ ահա. «Ոնց հասկանում եմ, այսօրվա հանդիպումը ԵԱՏՄ պատմության մեջ արարողակարգի կանոնների խախտումներով ռեկորդսմեն է լինելու, ինչը կարող է հետեւանքներ ունենալ ոչ միայն Նիկոլի, այլեւ Հայաստանի համար: Նախ` Պուտինին Բաղրամյան 26-ի մուտքի մոտ ոչ ոք չդիմավորեց, իսկ երեկ Լուկաշենկոյին Նիկոլը դիմավորեց Կառավարության շենքի բակից: Ինչքանով հասկանում եմ արարողակարգի կոպիտ խախտում լինելուց բացի նաեւ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է»: Մինչդեռ, հարկ է հիշեցնել, թե ժամանակին ինչքան կոպիտ էր արտահայտվել Լուկաշենկոն Նիկոլի մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА