o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու էր ԱԺ-ում հայտնվել առեւանգման փորձ իրականացնողը

02.10.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու էր ԱԺ-ում հայտնվել առեւանգման փորձ իրականացնողը

Մատենադարանի դիմաց երեկ տեղի ունեցած ընդդեմ Սորոսի գործակալական ցանցի «ՎԵՏՕ» շարժման հավաքի ժամանակ շարժման հիմնադիր ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ հայտարարեց. «Այս ընթացքում անձամբ իմ նկատմամբ իմ տան դիմաց գիշերով սորոսականների կողմից իրականացվել է խուլիգանական հարձակում եւ առեւանգման փորձ: Այդ գործին մանրամասն կանդրադառնամ ուրիշ առիթով եւ կարծում եմ` այս թեմայով հանրությանը ապշեցնելու առիթ կունենամ»: Հատկանշական էր այն, որ այս հայտարարությունից հետո Ազգային ժողով էր շտապել «Ռեստարտ» նախաձեռնության անդամ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ինչը չվրիպեց «Իրավունքի» ուշադրությունից: Թե ո՞ր իմքայլական պատգամավորն էր ընդունել նրան եւ ի՞նչ հանձնարարականներով, մեզ չհաջողվեց պարզել: Սակայն չի բացառվում, որ խորհրդարանում տեղավորված սորոսական թեւը որոշել է իրենց հետագա գործողություններն իրականացնել կրտսեր սորոսականների ձեռքերով: Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի եւ նրա 5 ընկերների դեմ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2րդ մասի 1ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը£ Նարեկ Մալյանը քրեական գործով տուժող է ճանաչվել:

Մեր երկրի գլխավոր սպառնալիքները քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը չեն. Գեւորգ Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА