o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոնվեց Խաչատուր Աբովյանի Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը

01.10.2019 20:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոնվեց Խաչատուր Աբովյանի Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը

Սեպտեմբերի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի եւ Խաչատուր Աբովյանի` Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: «Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը: Գլխավոր մրցանակների արժանացան` Հարություն Ստեփանյանը /150.000 դրամ/, Անուշ Կարաքեշիշյանը /100.000 դրամ/, Էդուարդ Մկրտչյանը /Արեւմտյան Հայաստանի ուղեգիր/:

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները խնդրում են նրանց գործը քննել՝ երդվյալ ատենակալների մասնակցությամբ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, կարեւորելով հոբելյանի նշանակությունը` պատմագիտական տեսանկյունից, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման աջակիցներին: Ի դեպ, հանդիսությանը մասնակցելու նպատակով այս օրերին Երեւանում է Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը, ով հանդես եկավ ելույթով: «Արարատյան վերելք-190» հոբելյանական ցուցապաստառի վրա տեղի ունեցավ AR mobile հավելվածի իրականացում` «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով: Միջոցառումը եզրափակվեց Վահագն Հայրապետյան ջազային քառյակի ելույթով:

Ինչեւէ, «Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչեւ տարեվերջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА