o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիմ Բակշիի աճյունափոշին կհուղարկավորվի Գառնիում եւ Շուշիում

01.10.2019 20:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կիմ Բակշիի աճյունափոշին կհուղարկավորվի Գառնիում եւ Շուշիում

Այս տարվա գարնանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել էր նշանավոր գրող, կինոդրամատուրգ, հայագետ եւ հայասեր Կիմ Բակշին: Նա իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է: Նրա հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ: Դրանցից մի քանիսն արժանացել են միջազգային եւ տարածաշրջանային մրցանակների, իսկ 20 սերիաներից բաղկացած «Մատենադարան» հեռուստատեսային ֆիլմը, որի համահեղինակն է նաեւ ռեժիսոր Հովհաննես Հախվերդյանը, ստացել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային մրցանակ:

Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը լուսանկարով է կիսվել

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամը` Կիմ Բակշին, իր կտակում, որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսեւորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը` Շուշիում:

ՀՀ կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը հուղարկավորության իրականացումը հանձնարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային: Այդ առթիվ նախ այսօր Մատենադարանում տեղի կունենա Կիմ Բակշիի նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում կցուցադրվի Կիմ Բակշիի «Մատենադարան» ֆիլմի 6-րդ մասը: Իսկ արդեն վաղը` մեծ գրողի կտակի համաձայն կատարվելու է աճյունափոշու մասնակի հուղարկավորությունը Գառնիի կիրճում: Իսկ հոկտեմբերի 4-ին էլ աճյունափոշու հուղարկավորությունը կկատարվի Շուշիում:

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА