o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողներին, կրթական ցածր մակարդակ ունեցողներին և Լոռվա մարզպետին. Վահրամ Բաղդասարյան

01.10.2019 16:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողներին, կրթական ցածր մակարդակ ունեցողներին և Լոռվա մարզպետին. Վահրամ Բաղդասարյան

Ի պատասխան Լոռու մարզպետին.........

Իհարկե չեմ սիրում բացատրություններ տալ այն մարդկանց, ովքեր գործին չեն տիրապետում, բայց արժանապատվությունս մի կողմ դնելով, պատասխանում եմ` իր պարտականությունները չկատարող, աշխատանքին չտիրապետող, ինֆորմացիաները խեղաթյուրող մեկին, ով թյուրիմացաբար զբաղեցնում է Լոռվա մարզպետի պաշտոնը:
Երիտասա 'րդ, քո նշած <<Արտեկ>> -ը մինչև 1995թ. գտնվել է Վանաձորի կահույքի ֆաբրիկայի բալանսում, որի գլխավոր տնօրենը ես եմ եղել։ Ամենաբարձր գներով ամբողջությամբ սեփականաշնորհվել է իմ կողմից, ինչու բարձր գներով, որովհետև այն ժամանակվա իշխանությունները ի դեմս ՀՀՇ - ի այլ գնորդ ուներ։
Դա այն ժամանակահատվծն էր, երբ ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունների ժամանակ հաղթեցի ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներին, որից հետո շատ արագ հայտնվեցին գնորդներ և աճուրդի ժամանակ գինը բարձրացվեց։
Ի գիտություն բոլոր թերի ըմբռնողներին, կրթական ցածր մակարդակ ունեցողներին և Լոռվա մարզպետին , սեփականաշնորհման գործարքը եղել է 1995թ.-ին <<Արտեկ>> -ը կահույքի ֆաբրիկայի հետ միասին, իսկ քո կողմից նշված գործարքը եղել է անվանափոխություն 2004թ.ին, որի արդյունքում քո կողմից նշված գումարը վճարվել է անվանափոխություն համար։
Նորից ցավով եմ նշում որ զբաղեցնելով նման պատասխանատու պաշտոն, չես կարողանում տարբերել նույնիսկ սեփականաշնորհումը անվանափոխությունից։
Ըմբռնումով եմ մոտենում նման պահվածքին, 1995թ. ին նա եղել է տակավին երեխա և չէր կարող հետևել իմ ներդրումներին և գործարքներին։
Ի դեմս իր գործին չտիրապետող մարզպետին ասեմ, որ երկրաշարժի տարիներին կարմիր գիծը գնում էր
<< Արտեկ>> - ի տարածքով և բոլոր շենքերը IV - րդ կարգի վթարային էին և ենթակա էին քանդման։
Այդ պատճառով 2009թ.-ին Գերմանիայի և Ֆինլանդիայի անմիջական մասնակցությամբ պատվիրվել է ծրագիր 20 մլն. դոլար արժողությամբ , որը վերահաշվարկման արդյունքում այժմ կազմում է 30 մլն եվրոին համարժեք ՀՀ դրամ:Ծրագիրը իր մեջ ընդգրկում է ամբողջ <<Արտեկ>> - ը առողջարանային գոտի կառուցելու և շուրջ 7 կմ. <<Մայմեխ>> ճոպանուղի անցկացնել ու նպատակով։ Այս ծրագրիը այժմ գտնվում է կառավարությունում և մարզպետին հորդորում եմ բանսարկությամբ զբաղվելու փոխարեն աջակցի ծրագրի իրականացմանը։ Նշեմ, որ 30մլն. եվրո արժողությամբ ծրագրի իրականացմաը լծվել են շատ լուրջ անձինք և որևէ մեկիտ չի հաջողվի խանգարել ծրագրի իրագործմանը։
Հիշեցնեմ, որ դեռ երկու ամիս առաջ Հանրապետության նախագահի հետ ներկա էիր գտնվել <<ՎԱԲԱ>> հակակարկտային ցանցերի գործարանում, որն իր մեջ ներառում է նաև <<Արտեկ >>-ը, մեծ ոգևորությամբ ներկայացնում էիր շուրջ 6 մլն դոլարի վարկային ներդրումը։
Մոտակա ժամանակահատվածում իմ կողմից դեռ շատ են լինելու լուրջ ներդրումներ, այլ ծրագրեր, նոր կառույցներ, որին դու չես մասնակցելու` անկախ քո կարգավիճակից, որովհետև բանսարկուները ներկա գտնվելու բարոյական իրավունք չունեն։

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА