o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երվանդ Մանարյանին եւ Միխայիլ Պիոտրովսկու Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի

01.10.2019 16:01 ՄՇԱԿՈՒՅԹ
Երվանդ Մանարյանին եւ Միխայիլ Պիոտրովսկու Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի

Երեւան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին եւ Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժ թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն: Համապատասխան որոշումների նախագծերն ընդգրկված են Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում:

Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց

Երվանդ Մանարյանին կոչում շնորհելու հիմքում նշված է՝ թատերարվեստի եւ հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակը, երկարամյա եւ բեղմնավոր գործունեությունը:

Երվանդ Մանարյանն աշխատել է Երեւանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում եւ «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։

Նկարահանվել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» եւ այլն։ Անվանի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» եւ այլն, ինչպես նաև հրապարակել մի շարք պատմվածքներ եւ հոդվածներ: 2005 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2018 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի առաջարկությունը եւ հաշվի առնելով Միխայիլ Պիոտրովսկու սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ կշնորհվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Միխայիլ Պիոտրովսկուն 2008 թվականին ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Միխայիլ Պիոտրովսկին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ բարելավման ու կատարելագործման, մշակութաբանական և նյութագիտական փորձաքննությունների բնագավառում եւ իրականացնում փորձի փոխանակում: Ավելի քան 250 աշխատությունների հեղինակ է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА