o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ` ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

01.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ` ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

Սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Կաֆկայի  երեւակայությունը դրան հասնել չէր կարող` երկու երիտասարդ կալանավորվում են «ժողովրդի վարչապետին» ցիտելու համար: Այն էլ կարուձեւի կուրսեր անցած քննիչները նրանց կարում են քրեական օրենսգրքի հոդված, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ՎԱԽԻ ՓՈԽԱՐԵՆ` ԾԱՂՐ ՈՒ ԶԱՅՐՈՒՅԹ

Կալանավորված երիտասարդները արել են ընդամենն այն, ինչն անում է ցանկացած լրագրող իր ողջ կյանքում` հարցեր են տվել դատավոր Աննա Դանիբեկյանին, ում տեսել են փողոցում: Հարցեր հնչեցնելու եւ վայ-դատավորի ճողոպրելու տեսագրությունը համացանցում առկա է, այդտեղ հանցավոր ոտնձգության նշույլ իսկ չկա: Ու առավել եւս, «արդարադատությանը խոչընդոտելու» մասին խոսք լինել չի կարող, քանզի փողոցը դատարանի դահլիճ չէ եւ դատավորի` օրենքով սահմանված պարտականությունների կատարման վայր չէ: Չնայած, Նիկոլի համար երեւի թե հենց փողոցն է դատ անցկացնելու վայր: Չէ՞ որ նա հիվանդագին պոպուլիստ է, եւ մեկուկես տարի, սոսնձված լինելով իր իսկ կողմից զավթված վարչապետի աթոռին, այդպես էլ մնացել է փողոցային: Այն, որ այդ երիտասարդները քաղբանտարկյալ են, նշում են բոլոր խելքը գլխին իրավաբաններն ու իրավապաշտպանները: Քանզի, օրինակ, նույն նիկոլականները ե՛ւ դատարանի դահլիճում դատավորներին խոչընդոտելու, ե՛ւ դատարաններն արգելափակելու, ե՛ւ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ խուլիգանություն դրսեւորելու, ե՛ւ դատավորին քաշքշելու ու գետնին տապալելու համար որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ Նարեկին ու Սարգիսին կալանավորեցին հարց տալու համար: Այսինքն` օրենքի հույժ տարբերակված, ցուցադրաբար տարբերակված կիրառում` քաղաքական դրդապատճառներով եւ «վոժդի» ձախ ոտքի ցանկությամբ: Միշտ է, ականջ է ծակում, որ հարցի մեջ հնչում է «վնգստալ» բառը, սակայն ինչ արած, այդ բառն ընդամենը մեջբերում է ժողովրդի կողմից այդքան սիրված վարչապետի խոսքից, իսկ «ժողովրդիս վարչապետ» Նիկոլը, ինչպես հայտնի է, ցանկացած խոսք, եթե բերանն առել է, ապա լինի դա անգամ հայհոյանք, իր շուրթերում միանգամից ստանում է ոսկեղենիկ բարեկրթության կարգավիճակ: Ձերբակալությունն էլ մաքուր թատերականացված մասկի-շոու է: Զորօրինակ, ի՞նչ է նշանակում գիշերվա 4-ին գալ Մութաֆյանների բնակարան, ներկայանալ որպես շտապօգնություն, նույնիսկ սպիտակ խալաթով մարդ առջեւից դնել, իսկ հետո դիմակավորված ներխուժել: Ու չնայած Նարեկ Մութաֆյանը հանգիստ իջել էր եւ նստել ոստիկանական մեքենա, հետո բեմադրում են, թե ինչպես ձեռնաշղթաներով, ամենավտանգավոր հանցագործի պես քարշ տալով նրան տանում են: Նպատակը պարզ է` բանակից փախած, երբեւէ սեփական թաղում տղա չեղած վախկոտ թավշիստները իրենք են իբր թե փորձում համատարած վախի մթնոլորտ ստեղծել` ընդօրինակելով ՆԿՎԴ-ի եւ գեստապոյի մեթոդները: Բայց փոխարենը ստանում են հանրության զայրույթ, նողկանք եւ ծաղր: Ախր, սրանց անհնարին է որպես լուրջ բռնակալ ընկալել: Առավել եւս, տեղեկատվական տեխնոլոգիաների` 21-րդ դարում: Եվ այն, ինչ շուրջ 80 տարի առաջ հաջողվել էր թերուս տերտերին, այժն չի կարող հաջողվել թերուս լրագրողին: Ու սրանց վարքագիծը ե՛ւ «ժողվարչապետի» մակարդակով, ե՛ւ տարբեր կալիբրի քայլո պաշտոնյաների մակարդակով լուրջ մարդկանց անվայել է: Զորօրինակ, դեղնակտուց նախարար Ռուստամ Բադասյանը այնպիսի հիսթերիկ ձեւով արձագանքեց Արփինե Հովհաննիսյանի չափած-ձեւած եւ վերին աստիճանի կոռեկտ իրավաքաղաքական վերլուծություններին, որ ՀՀկ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այլ բան չէր մնում, քան այդ ջահելի վարքագիծը բնութագրել որպես ղզիկություն:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՈՐՊԵՍ ԱՆՄԱՐՍԵԼԻ ՈՍԿՈՐ

Այն, որ արտաքին աշխարհում մեծ քաջնազարաբարո «վոժդը» հաջողացրել է փչացնել հարաբերությունները բոլորի հետ, դա փաստ է: Ներսում նույնպես նրա հենարանները խիստ սակավ են: Արդեն ՔՊCC-ի ներսում մարդիկ, այն էլ ամենեւին էլ ոչ վերջինները աստիճանակարգում (օրինակ, Սասուն Միքայելյանը), արտահայտվում են Նիկոլի ասածին տրամագծորեն հակառակ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ցուցադրաբար մտահոգություն է հայտնում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին` այն Մանվելի, ում նկատմամբ խնամքով պատրաստված «տուշոնկա» բեմականացումը այդքան հոգեհարազատ է թերուս բռնապետիկի սրտին: Դե, թիմակիցները հասկանում են, որ հենց թավշիստների ռեժիմին ոչ հեռու ժամանակներում կսարքեն «տուշոնկա», եւ ոչ ոք չի ոուզում այդ աննախանձելի դերում հայտնվել: Սակայն դա դնենք մի կողմ եւ անդրադառնանք ամենահռչակավոր քաղբանտարկյալին` Ռոբերտ Քոչարյանի խնդրին: Եթե սեպտեմբերի 21-ի տոնական ուղերձների առնչությամբ հիմնական հիսթերիան սարքել էին  Սերժ Սարգսյանի ուղերձի կապակցությամբ` որպես շարքային պրոպագանդիստ օգտագործելով նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, ապա այժմ «տեղը հանում» են եւ ատելության ամբողջ թույնը թափում Քոչարյանի եւ իր թիմակիցների ուղղությամբ: Կալանավորված եւ դրանով իսկ քաղբանտարկյալների շարքերը լրացրած երիտասարդները հենց Քոչարյանի աջակիցն են: Քոչարյանի առնչությամբ եղավ եւ բավականին խորհրդավոր իրադարձություն` նրան բերեցին Իզմիրլյան բժշկական կենտրոն հենց Պուտինի այցի նախօրեին, սակայն երեկոյան էլի վերադարձրին մեկուսարան: Նման է, որ հյուսիսային դաշնակցի հետ ինչ-ինչ միջնորդավորված շփման արդյունքում Նիկոլը հանձն է առել ինչ-ինչ «ղազագիր» ստորագրելու, եւ այդ պատճառով Վլադիմիր Վլադիմիրովիչը թերեւս զերծ մնա «ժողվարչապետին» այնպիսի նվաստացման ենթարկելուց, ինչպիսին է քաղկալանավոր Քոչարյանին ցուցադրաբար այցելելը: Բայց արդյո՞ք Նիկոլը կկարողանա մինչեւ հունվարի կեսերը ՀՀ երկրորդ նախագահին պահել բանտում, որպեսզի, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, կարողանա ի կատար ածել իր անմաքուր պարտավորությունները, որ ստանձնել է Արեւմուտքում Արցախի հարցում: Եվ ահա տեսնում ենք դատախազության հաղորդագրություն, որ կրկին վերաբացում են Պողոս Պողոսյանի սպանության գործը, եւ այս անգամ արդեն անզգուշորեն կատարած սպանությունը վերաորակում են որպես խուլիգանական դրդումներով միտումնավոր սպանություն: Մի կողմ թողնենք այդ հարցի մաքուր իրավական պահը ու զգացական ֆոնը եւ հարցադրենք` իսկ քաղաքական առումով ի՞նչ խնդիր կարող է դրանով լուծել Նիկոլ Վովաեւիչը: Դա նման է ձեռքը փրփուրին գցելու, քանզի ինչ-ինչ նոր «ահասարսուռ» ցուցմունքներ Ռոբերտ Քոչարյանի դեմ այդ «վերաբացված» գործով հայթայթելը բավականին անհեռանկարային է: Բոլոր նրանք, ովքեր կարող են «վերաբացված» գործով ենթադրյալ վկա լինել, վաղուց իրենց տեսածը, լսածը եւ ենթադրածը հանձնել են մամուլին: Եվ այնտեղ չեք գտնի գեթ մեկ վկայություն, որ ինչ-որ մեկը սեփական ականջով է լսել, թե ինչպես է Քոչարյանը թիկնապահներին ինչ-որ բան կարգադրում: Հետեւաբար տակը ի՞նչ է մնում` զուտ զգացական ֆոնը, եւ ինչպես մարտիմեկյան անկարգությունների ընթացքում զոհվածների հարազատներին են անամոթաբար օգտագործում, հիմա էլ կսկսեն Պողոս Պողոսյանի մտերիմների նուրբ լարերի հետ խաղալ: Երեւի թե, Նիկոլն ու նրա կամակատար իրավապահ կոչեցյալները դրանով լուծում են այն խնդիրը, որ մի կողմից` որոշ ժամանակով զգացմունքային ֆոն ապահովել, մյուս կողմից` մի որոշ ժամանակ ամբոխին նոր տեսարանով կերակրել:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

ՇԱՉՅՈՒՆ ԱՊՏԱԿ ԱՐՑԱԽԻՑ

Նիկոլական քարոզչամեքենան հնարավորությունների սահմանագծի վրա օգտագործում է այնպիսի ռեսուրսը, ինչպիսիք են հայհոյող եւ սպառնացող ֆեյքերը, ու հիմա այդ կամակատար կիբերբանակը քսի են տվել նաեւ այնպիսի գործիչների դեմ, ինչպիսիք են Դավիթ Տոնոյանը եւ Արթուր Վանեցյանը: Բայց հիմա էլ մի ուշագրավ արձագանք եղավ Արցախից: Արցախցիները չմոռացան, թե ինչպես Գյումրիում տեղի էր ունեցել Բակո Սահակյանին նվաստացնելու փորձ, եւ Պարգեւ սրբազանի հրավերով Արցախ է մեկնել Արթուր Վանեցյանը` Արցախի թեմի 30-ամյակի պաշտոնական առիթով: Խոսքը այն Արթուր Վանեցյանի մասին է, ում ուսադիրները Նիկոլը Լոս Անջելեսում ուզում էր գցել աղբաման, եւ ում նիկոլական քարոզիչները զօրուգիշեր «դավաճան», «նախկին ռեժիմին ծառայող», «հակահեղափոխական» են պիտակում: Իսկ Վանեցյանն Արցախում ընդունվեց ցուցադրաբար եւ «խոնարհությամբ» եւ երախտագիտությամբ ընդունեց Սրբազանի նվերը: Հա, մեկ էլ դաշնակները տհաճ անակնկալ մատուցեցին Նիկոլին: Երեւի իզուր չէր, որ նրանց այդքան չէր սիրում Լեւոն պապին, ով փորձել էր դադարեցնել այդ կուսակցության գործունեությունը: Պատկերացնո՞ւմ եք, ինչ դաժան հակահեղափոխական արարք են գործել` Բեյրութում հավաքել են հանրահավաք` ընդդեմ հայ ազգի պառակտման, եւ այդ հանրահավաքին ավելի շատ մարդ կար, քան Նիկոլի լոսանջելեսյան հանրահավաքին: Դե, իսկ Նիկոլի` ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հնչեցրած «հույժ ժողովրդական» ելույթի առնվազն Ացախին վերաբերող հատվածը ազգային մտածողություն ունեցող հայորդիք կոչում են ընդամենը մեկ բառով` դավաճանություն: Ճիշտ այնպես, ինչպես 1997-ի աշնանը Նիկոլի հոգեւոր հայր Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտնձգությունները: Իհարկե, անկյուն քշված «աբիժնիկը» եւ նրա այն թիմակիցները, ովքեր հասցրել են լավ խորանալ սահմանադրական կարգի դեմ հանցագործություններում, ծայրահեղ վտանգավոր են հենց իրենց անելանելիության բերումով: Բայց իրավիճակը որոշում է, որ շուտով ազատվելու ենք այդ թավշյա կրկեսից: Հուսանք` առանց էական կորուստների:

400 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՆՄԻՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА