o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոխի եւ սխտորի գործածումը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

01.10.2019 18:41 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սոխի եւ սխտորի գործածումը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

Սոխի եւ սխտորի պարբերական գործածումը՝ ինչպես թարմ, այնպես էլ ճաշատեսակների բաղադրության մեջ կապված է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ավելի ցածր հավանականության հետ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ եւ Պուերտո Ռիկոյի գիտնականները, հայտնում է Nutrition and Cancer-ը:

Ձեր պորտի ձևը շատ բան կարող է պատմել ձեր առողջական վիճակի և անգամ ապագա հիվանդությունների մասին

Հետազոտությանը մասնակցել է 30-ից մինչեւ 79 տարեկան ավելի քան 600 կին: Բժիշկները նրանցից 47 տոկոսի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Գիտնականները հատուկ հարցաշարի միջոցով պարզել են, թե փորձի մասնակիցների սննդակարգում որքան հաճախ է հանդիպում սոխն ու սխտորը:

Պարզվել է՝ նրանց շրջանում, ովքեր սնունդի մեջ այս մթերքները, ինչպես նաեւ դրանց հիմքով պատրաստված սոֆրիտո սոուսը օրական մեկ անգամից ավելի են գործածել, կրծքագեղձի քաղցկեղի ի հայտ գալու հավանականությունը 67 տոկոսով ցածր է: Այս հետազոտությունը, սակայն, ցույց է տալիս միայն վիճակագրական կապը: Հետազոտության հեղինակները չեն պարզել, թե սոխն ու սխտորը կոնկրետ ինչ կերպ կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա եւ ընդհանրապես ազդում են արդյոք:

Կարծիք կա, որ դրանց բաղադրության մեջ առկա քիմիական միացությունների շնորհիվ սոխն ու սխտորը օժտված են հակաքաղցկեղածին հատկություններով: Կարիբյան կղզում այս բանջարեղենային մշակաբույսերը լայնորեն տարածված են եւ ավելի հաճախ են ուտում, քան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Սոխն ու սխտորը մտնում են լոբազգիների եւ բրնձի վրա հիմնված տեղական շատ ճաշատեսակների եւ սոուսների բաղադրության մեջ, այդ թվում՝ հանրահայտ սոֆրիտոյի:

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում առավել տարածված ուռուցքային հիվանդություն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի այն ախտորոշվում է 2 միլիոնից ավելի մարդու մոտ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА