o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը կքննարկի սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության տրամադրումը երկարացնելու մասին նախագիծը

28.09.2019 18:49 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը կքննարկի սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության տրամադրումը երկարացնելու մասին նախագիծը

Երկուշաբթի օրը կառավարությունը հերթական նիստում կներկայացվի «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ժամկետը 2018թ.-ից մինչև 2021թ. երկարացնելու մասին որոշման նախագիծը:  

Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն ստանալ. ՊԵԿ

Նախագծով նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում: Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի  փոխհատուցում տրամադրելու համար:  

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար,

2020թ՝ 800,000․0 հազ դրամ։

Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝

Բնակիչ՝  58391

Տնտեսություն՝   17736

Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝  17560

Գազի բաժանորդ՝  9978

Ըստ հիմնավորման` կարգավորման նպատակն է ՀՀ սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА