o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ամբողջ կազմով միաձայն ընդունել է Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման վերաբերյալ դրույթը

28.09.2019 14:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ամբողջ կազմով միաձայն ընդունել է Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման վերաբերյալ դրույթը

Արտաքին օգնության ենթակոմիտեի նախագահ Լինդսի Գրեմի և սենատոր Քրիս Վան Հոլենի գլխավորությամբ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն այսօր ամբողջ կազմով միաձայն ընդունել է «Հայաստանում հետագա ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին» դրույթը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:

Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ԱՄՆ Արտաքին հատկացումների հանձնաժողովը 20-րդ ֆինանսական տարվա շրջանակում միաձայն ընդունել է Սենատի արտաքին օգնության մասին Գրեմի և Հոլենի օրինագծի բարեփոխումը:

Հաղորդվում է, որ այս հատկացումները կտրամադրվեն ի հավելում ԱՄՆ տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող 17.6 մլն դոլարի. 1,5 մլն դոլար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և կադրերի պատրաստման և 1 մլն դոլար՝ օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար:

Հաղորդվում է նաև, որ Սենատը «մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող հակամարտության կապակցությամբ և հավանություն է տվել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի գործընթացին»:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Գրեմին և սենատոր Վան Հոլենին՝ հատկացումների կոմիտեի օրինագծում հայանպաստ այս դրույթը ներառելու համար»,- ասել է Հայ դատի հանձնախմբի Capital Gateway ծրագրի տնօրեն Թերեզա Երիմյանը և հավելել. «Թեև մենք կցանկանայինք կոնկրետ թիվ տեսնել դոլարով, որը կավելացնի Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը: Մենք կշարունակենք աշխատել Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ համաժողովի ընթացքում, որպեսզի ապահովենք Արցախին ցուցաբերվող օգնության շարունակությունն ու ԱՄՆ-ի օգնության ընդլայնումը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին:

Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:

Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА