o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախօրեին առնվազն 31 պայթուցիկ սարք է հայտնաբերվել

28.09.2019 14:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախօրեին առնվազն 31 պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախօրեին առնվազն 31 պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել Քանդահար նահանգում, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Շրի Լանկայում նախագահական ընտրությունների օրը հարձակվել են մուսուլման ընտրողների ավտոբուսների վրա

«Երեկ երեկոյան 31 ռումբ է հայտնաբերվել և վնասազերծվել»,- ասված է նահանգի նահանգապետի ներկայացուցչի խոսքում:

Աֆղանստանում ընտրատեղամասերը բացվել են շաբաթ առավոտյան։ Նախագահական ընտրություններն ընթանում են Աֆղանստանում լարված իրադրության ֆոնին՝ «Թալիբան» արմատական շարժման և ԱՄՆ-ի միջև երկրում խաղաղության շուրջ ընդհատված բանակցություններից և թալիբանների՝ ընտրությունները տապալելու վերաբերյալ սպառնալիքներից հետո:

Աֆղանստանում ընտրություններից երկու շաբաթ առաջ տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել են թալիբանները:

Ընտրություններին մասնակցում են 15 թեկնածուներ, որոնց թվում փորձագետներն առանձնացրել են գործող նախագահ Աշրաֆ Ղանիին և 2014 թվականի ընտրություններում նրա մրցակից, իսկ այժմ՝ գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային: Ի սկզբանե թեկնածուները 18-ն են եղել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА