o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկիի կնոջ հանդերձանքն առաջին տիկնանց ընթրիքի ժամանակ ֆուրոր է առաջացրել համացանցում

28.09.2019 12:50 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Զելենսկիի կնոջ հանդերձանքն առաջին տիկնանց ընթրիքի ժամանակ ֆուրոր է առաջացրել համացանցում

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆուրոր է առաջացրել իր հանդերձանքով Նյու Յորքում: Նա առաջին տիկնանց ամենամյա ընթրիքին ներկայացել է նուրբ երկնագույն կոստյումով: Շատերը նշել են, որ Ուկրաինայի առաջին տիկինն իր գեղեցկությամբ ստվերել է նույնիսկ Մելանյա Թրամփին:

Քիմ Քարդաշյանը կիսվել է ՀՀ նախագահի հետ ընթրիքից իր տպավորություններով

Ելենա Զելենսկայան կրել է ուղիղ երկնագույն տաբատ, պիջակ և ժիլետ:

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի կինը ժիլետը հագել է մերկ մարմնին:

Ելենա Զելենսկայան Instagram-ի իր պաշտոնական էջում իրադարձությունից լուսանկար է հրապարակել և իր բաժանորդներից բազմաթիվ հաճոյախոսություններ ստացել:

Հիշեցնենք, որ առաջին տիկնանց ամենամյա ընթրիքն անցկացվում է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին աջակցելու համար: Միջոցառմանը մասնակցում են այն նախագահների կանայք, որոնք մեկնել են Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА