ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ատում են հանրապետականներին և շատ հարգալից են ադրբեջանցիների նկատմամբ»․ Արմեն Աշոտյան

27.09.2019 22:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ատում են հանրապետականներին և շատ հարգալից են ադրբեջանցիների նկատմամբ»․ Արմեն Աշոտյան

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադաձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը՝ արցախյան հակամարտության վերաբերյալ։ Ռուբինյանը կրկնել էր վարչապետի այն թեզը, թե «հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:

Ռուսական թերթը հայտնել է Փաշինյանի մոտ «սուր նեւրոտիկ խանգարման» մասին

Նա նաև հավելել էր․ «Փորձեցի հաշվել, թե վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արտահայտած գաղափարներն ով է ավելի շատ քննադատել և փորձել սխալ հանել՝ ադրբեջանցի պաշտոնյաները, թե հանրապետականները: Առայժմ հաղթում են հանրապետականները»:

Ռուբինյանի այս հայտարարության վերաբերյալ 168․am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես նման ժառանգություն Ռուբեն Ռուբինյանին՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, չեմ թողել։ Իր այդ հայտարարությունը մաքուր ինքնագործունեություն է՝ ի տարբերություն այն բազմաթիվ տեքստերի, որոնք հանդիսանում են հանձնաժողովի աշխատանքներում իմ թողած ժառանգության քոփի փեյսթեր»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ հնարավոր չէ լուրջ մեկնաբանել անլուրջ հայտարարությունները։

«Ցավում եմ, որ Ռուբեն Ռուբինյանը նման աշխատելաոճով հայտնվում է միևնույն շարքում, ինչ անվտանգության խորհրդի տխրահռչակ քարտուղարը՝ իր ոչ կոմպետենտությամբ և ոչ պրոֆեսիոնալությամբ։ Իրականում, մենք վաղուց ենք նկատել, որ այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ատում են հանրապետականներին և շատ հարգալից են ադրբեջանցիների նկատմամբ, դա երևաց նաև ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА