o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցանկանում եմ հայերի համար աշխատատեղեր ստեղծել. Քիմ Քարդաշյան

27.09.2019 21:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ցանկանում եմ հայերի համար աշխատատեղեր ստեղծել. Քիմ Քարդաշյան

«Ես գալու եմ Հայաստան, այնտեղ շատ նախագծեր ունեմ, ցանկանում եմ հայերի համար աշխատատեղեր ստեղծել»: Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի Հայաստանի հետ կապված ու այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ է կատարում։

Որոնք են լավագույն երկրները Ամանորը դիմավորելու համար

«Հույս ունեմ իմ առաջիկա այցը Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Ես գալու եմ Հայաստան և փորձելու եմ Հայաստանում ուղիներ գտնել՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ «skims»-ի արտադրությունը»,-այս մասին գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։

Նշենք, որ օրերս համացանցում տարածվեց, որ Քիմ Քարդաշյանի «skims» բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում, ինչը մտահոգել էր Ամերիկայի հայկական համագումարին։

Քիմ Քարդաշյանն այդ ամենը բացատրել է նրանով, որ ինքը ցանկանում է իր բրենդի ապրանքները լինեն հնարավորինս լավագույնը՝ սկսած կտորից, դիզայնից, կարից, ինչը հնարավոր է իրագործել Թուրքիայում։ 

 

Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնել հայուհուն՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА