o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.09.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին շատ էինք խնդում Ալիեւների վրա, որ ՄԱԿ-ում Իլհամի ելույթի ժամանակ կինն ու դուստրը զբաղված էին սելֆի անելով: Բայց վերջը զարմանալիորեն դա եկավ մեր գլխին` Նիկոլի ելույթի ժամանակ տիկին Աննան զբաղված էր մազերը հարդարելով, եւ, ի վերջո, խեղճ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ հարկադրված եղավ նրան դիտողություն անել: Ինչպիսի բաներով է հարկադրված զբաղվել արտգործնախարարը, եւ դա այն ժամանակ, որ նույն ՄԱԿ-ում կարեւորագույն հռչակագիր ստորագրվեց, որով մեր երկիրը կարեւորագույն ակումբներից մեկի անդամ է. «Մենք` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ա. Ալհակիմը, Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո Միլանեզին, Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նեստոր Պոպոլիցիո Բարդալեսը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իաբ Ֆաուսինը, հանդիպեցինք 2019թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ կենտրոնակայանում` Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում, «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» նախարարական հանդիպման համար, որը նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին»: Զարմանալի է, սակայն այդ ռազմավարական հարցին պատշաճ ուշադրություն դարձնելու փոխարեն, ԱԳ նախարարը հարկադրված է ուղղել Փաշինյանների մեծ ու փոքր «կիքսերը»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ վերաբերում է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ապա մեզ ոչ միայն զարմացրեց, այլեւ մեծագույն տագնապ պատճառեց այն, որ նա նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրեց Արցախի հարցի վերաբերյալ իր անհեթեթագույն բանաձեւը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ»: Չէ, իրավացի է Արմեն Աշոտյանը, որ Նիկոլը մարդամեջ թողնելու բան չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մարտի 1-ի գործի շրջանակներում կատարվում է այն, ինչը ոչ միայն զարմանալի է, այլեւ կատարյալ մառազմ է: Դրա առնչությամբ ԲՀԿ պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ իրավացիորեն նկատում է. «Լավ, ասենք` մարտի 1-ի դեպքերի հետ օրը մի անուն շրջանառության մեջ դնելով` ինչի՞ է հասնելու իշխանությունը... Սենց որ գնա, հարցաքննության հրավիրվողների հերթն ինձ ու Ալլա Պուգաչովային էլ կհասնի: է, լավ, էլի թող հասնի, բայց ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո. որ ինքը տերով է, մենք` անտե՞ր...Բավական է խաղալ ժողովրդի համբերության հետ... Կամ պետք է խոստովանել, որ խաբել եք, կամ, որ ապիկար եք կրել ստանձնած պատասխանատվությունը...»: Պարոն Պետրոսյան, սա դեռ սկիզբն է, սրանք դեռ Տիգրան Մեծին էլ ՀՔԾ կկանչեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА