o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ սպասել Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովից

27.09.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչ սպասել Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովից

Երեւանում հաշված օրեր անց` հոկտեմբերի 1-ին, տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին, ըստ նախնական համաձայնության, ներկա պետք է լինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները եւ Սինգապուրի վարչապետը: Թե արդյոք այս պատմական իրադարձությունը կարող է նոր աշխարհաքաղաքական զարգացումների սկիզբ դառնալ` հաշվի առնելով, որ դրան ուշիուշով հետեւելու է նաեւ Արմուտքը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՅԻՑ, որն այս օրերին գտնվում է Երեւանում եւ ԵՊՀ-ում հանդես է եկել «ՌԴ եւ եվրոպական միության փոխհարաբերությունները արդի ժամանակաշրջանում» թեմայով դասախոսությամբ:

«Նժդեհը երբեւէ չի գործել հակասովետական եւ հակառուսական դաշտում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

- Սա նոր սկիզբ կլինի այն առումով, որ կարվի հաջորդ ապացուցող քայլը, որ Եվրասիական ինտեգրացիան ոչ պակաս պահանջված եւ օբյեկտիվ գործընթաց է, քան Եվրոպական միությունը: Շատ երկար ժամանակ Արեւմուտքում այս ինտեգրացիոն գործընթացին թերահավատորեն էին մոտենում, նույնիսկ արվել է ամեն ինչ, որպեսզի կանգնեցնեն, խափանեն այն: Եվ կան արեւմտյան քաղաքական գործիչների կողմից արված բազմաթիվ արտահայտություններ, որոնք ցույց են տվել իրենց վերաբերմունքն այդ գործընթացների վերաբերյալ: Դրա համար այն, ինչ կատարվում է Եվրասիական տնտեսական միությունում, հաճախ քննադատում են, թե այդտեղ խնդիրներ, բարդություններ կան: Մինչդեռ ուսումնասիրեք Եվրամիության պատմությունը եւ կտեսնեք, թե որքան խնդիրներ կան այնտեղ: Մեծ Բրիտանիան ընդհանրապես երկար տարիներ կարծում էր, որ այդ նախագիծը պետք չէ, պետք է այն վերացնել եւ դրան զուգահեռ կառույց էին ստեղծում, որը լինելու էր ընդդեմ Եվիամիության: Այնտեղ այնքա՜ն ճգնաժամեր եւ հակասություններ են եղել: Հետեւաբար, հիմա ԵԱՏՄ հակառակորդները թող մեզ հանգիստ թողնեն: Իսկ մենք էլ մեզ այնպես պետք է պահենք, որ ովքեր մեզ հանգիստ չեն տալիս, հասկանան, որ անիմաստ է: Չէ որ մենք ոչ թե ինչ-որ մեկի ընդդեմ ենք ընկերություն անում, այլ ընկերություն ենք անում, որպեսզի մաքսիմալ օգտագործենք այն` մեր երկրների համար արդյունք քաղելով թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ ռազմական, եւ թե՛ այլ ոլորտներում: Ոչ ոք չի ստիպում ոչ մեկին մյուսի հետ ընկերություն անել, քավ լիցի, բայց պետք է անել այնպես, որ իրավիճակը չապակայունացվի, ինչպես, օրինակ, մարդասիրական միջամտությունների անվան տակ տեղի ունեցան գունավոր հեղափոխություններ

Ինչու ԵԱՏՄ գագաթաժողովին զուգահեռ արտոնվեց հակառուսական ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ա. Գրոմիկոյի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА