o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկին Սթոլթենբերգի հետ հանդիպմանը բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

27.09.2019 14:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկին Սթոլթենբերգի հետ հանդիպմանը բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում իրենց հանդիպման ժամանակ բարձրացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցը, հայտնում է russian.rt.com-ը:

Ստոլտենբերգ.«Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»

Նրա խոսքով՝ Զելենսկիի հետ իր հանդիպումը, որի ժամանակ բարձրացվել է այդ հարցը, տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

Միևնույն ժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը չի հայտնել հնարավոր ժամկետներ՝ նշելով միայն, որ ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ:

Նա հավելել է, որ Ուկրաինան դաշինքի հետ պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա, ամրապնդի ուկրաինական անվտանգության ու պաշտպանության ինստիտուտները:

Բացի այդ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «օգնում է Ուկրաինային շարժվել անդակցության ուղով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА