o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողան. «Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթի ու գազի գնումից՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին»

27.09.2019 13:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողան. «Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթի ու գազի գնումից՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին»

Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթի ու գազի գնումից՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին, ինչպես գրում է «Միլլիյեթ» թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՐԱԺԱՐՎԵԼ Ս-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ

«Ներկայում մենք չենք կարող դադարեցնել մեր տնտեսական հարաբերություններն Իրանի հետ՝ ո՛չ նավթի, ո՛չ էլ գազի առումով…Նավթը գնել են մեր մասնավոր ընկերությունները: Ցավոք, այժմ նրանք նավթ չեն գնում, քանի որ մտավախություն ունեն ԱՄՆ սպառնալիքների հետ կապված: Սակայն մենք կշարունակենք մեր հարաբերություններն Իրանի հետ՝ թե՛ այս, թե՛ այլ հարցերի շուրջ»,- ասել է Էրդողանն ԱՄՆ-ից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է, որ Թուրքիայի ու Իրանի նախագահները խնդիր են դրել իրենց առջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնել՝ 7,5 միլիարդից հասցնելով 30 մլրդ դոլարի՝ միևնույն ժամանակ ավելացնելով ազգային արժույթների օգտագործումը:

ԱՄՆ-ն նախորդ տարի միակողմանի կերպով դուրս է եկել Իրանի միջուկայն ծրագրի վերաբերյալ համաձայնագրից և վերականգնել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում պատժամիջոցներ է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ՝ նպատակ ունենալով իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА