o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽ-Ն ԱՆՑԱՎ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ԼԵԶՎԻ

27.09.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԽ-Ն ԱՆՑԱՎ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ԼԵԶՎԻ

Նյու Յորքում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման հետ կապված նախօրեին նաեւ Մինսկի խումբը տարածեց իր սովորական հայտարարությունը: Չնայած չէ, այս հայտարարությունը սովորական չէ, այստեղ կան մի շարք ուշագրավ մտքեր, որոնք հերթական անգամ պարզ ցույց են տալիս, թե ինչ ընթացքի մեջ է բանակցային գործընթացը եւ ուր է հասել: Բայց նաեւ նկատենք՝ ՄԽ-ն անսպասելի որեւէ բան չի ասում:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԲԱՑԵՑԻՆ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Ներկայացնենք ՄԽ-ի հայտարարության առանցքային մտքերը: «Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները` ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, եւ խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով»,- նախ ֆիքսում է ՄԽ-ն: Ինչ է սա նշանակում. ՄԽ-ն այսպիսով պնդում է, որ շփման գոտում «բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում» նկատելի առաջընթաց կա, այսինքն՝ կարելի է լարվածության մասին չմտածել եւ անցնել հակամարտության կարգավորման առարկայական քայլերին: Ասենք, դա ՄԽ-ն ուղղակիորեն է ասում. «Համանախագահները եւ նախարարները շարունակել են լարվածության թուլացմանը եւ խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման հավելյալ միջոցների քննարկումը»: Իսկ թե բանակցային ինչ օրակարգի մասին է խոսքը, այստեղ եւս ՄԽ-ի դիտարկումը միանշանակ է. «Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

Այս վերջին մտքի վրա հարկ է մանրամասն կանգ առնել: Նախ հիշեցնենք, թե որն է ՄԽ-ի մարտի 9-ի հայտարարությունը: Դա այն հայտարարությունն է, որով ՄԽ-ն բաց տեքստով ներկայացրեց 3 սկզբունքների եւ 6 հիմնական կետերի վրա հիմնված ծրագիրը, որն առաջարկվել է կողմերին՝ արցախյան հակամարտության հանգուցալուծման համար: Այսպիսով, ՄԽ-ն «վկայակոչելով մարտի 9-ի հայտարարությունը», եւս մեկ անգամ վերահաստատում է այն, նաեւ ցույց տալով, որ հենց այս առաջարկն է եղել եւ մնում բանակցային գործընթացի հիմնական օրակարգը, ինչքան էլ որ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն այդ հարցով իր հրապարակային ելույթներում ժամերով շրջանցիկ արտահայտություններ հնչեցնի: Սակայն շատ ավելի ուշագրավ է ՄԽ-ի հաջորդ միտքը՝ «նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները»: Ցավով նկատենք, որ վերջին ժամանակներս Փաշինյանն է, որ հիմնականում հանդես է գալիս գործընթացի հետ կապված տարաբնույթ սուր հայտարարություններով՝ «Արցախը Հայաստանն է», Բակո Սահակյանը՝ հայաստանյան մարզպետ եւ այլն: Քանիցս առիթ ունեցել ենք եզրակացություն ներկայացնել, որ ինչքան էլ 1988թ.-ից մեր ժողովուրդը պայքարի է ելել եւ հաղթական պատերազմ վարել` «Արցախը Հայաստանն է» գաղափարի իրականացման համար, սակայն դիվանագիտական առումով այս պահին կոպիտ սխալ է պետության առաջին դեմքի մակարդակով այդ թեզը հրապարակավ ընդգծված կերպով առաջ տանելը: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն այն կներկայացնի, որպես բանակցային գործընթացի տապալման փորձ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Մյուս կողմից, նույն սխալը թույլ է տալիս նաեւ Բաքուն՝ Արցախը համարելով իրենը: Այսինքն, եթե ժամանակին նման հայտարարություններին համանախագահ երկրները գործնականում ուշադրություն չէին դարձնում՝ դրանք համարելով «ներքին օգտագործման պրոդուկտ», հիմա արդեն պատկերն այլ է: Եվ ահա ՄԽ-ն արդեն հստակ նախազգուշացնում է, որ նման հայտարարություններն ընկալում է, որպես «բանակցությունների արդյունքները խափանելու կամ կանխորոշելու» փորձ: Ընդ որում, վերջին ժամանակներս Բաքուն հասկանալով իրավիճակը, նկատելիորեն նվազեցրել է նման հռետորաբանությունը, մինչդեռ դեռ միայն վերջերս կրկնեց «Արցախը Հայաստանն է» արտահայտությունը: Այսինքն, կարելի է ենթադրել, որ փորձելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի հավասարության նշան դնել իր հրապարակային հայտարարության մեջ, ՄԽ-ն, այնուամենայնիվ, այդ կոշտությանը գնաց Մամեդյարովի բողոքներից ելնելով, ինչը եւս կանխատեսելու առիթ ունեցել էինք: Ամեն դեպքում, անկախ անմեղ-մեղավորից, իր այդ մտքով ՄԽ-ն հետեւյալն է ակնարկում. օրակարգում է վեցկետանոց կարգավորման մեխանիզմը, եւ եթե կողմերից մեկի մտքով անգամ անցնի ինչ-որ խաղերի մեջ մտնել, դա համանախագահ երկրները կհամարեն «բանակցությունների արդյունքները խափանելու կամ կանխորոշելու» փորձ: Իսկ թե ինչ է սպասում այն կողմին, որը համանախագահ երկրների կողմից կհռչակվի «բանակցությունները խափանող», դժվար չէ պատկերացնել: Եվ միաժամանակ, փաստը, որ ՄԽ-ն գնում է նման կոշտացման, այն էլ՝ հրապարակային հարթակում, իր հերթին է խոսում այն մասին, որ համանախագահ երկրներն այս պահին միանգամայն վճռական են տրամադրված՝ այդ վեցկետանոց ծրագիրն ավատին հասցնելու հարցում, եթե անգամ հարկ լինի դիմել պարտադրող մեթոդների, ինչի մասին եւս քանիցս ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք: Վերջապես նկատենք նաեւ, որ ՄԽ-ն, ըստ ամենայնի, մտադիր է արագացված տեմպերով այդ ուղղությամբ առաջ շարժվել: Համենայնդեպս, դեռ հազիվ է ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել, որ ՄԽ-ն նշում է. «Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան առաջիկայում»: Հիշեցնենք նաեւ, որ այդ տեղեկատվությունը նաեւ ՀՀ ԱԳՆ-ն էր տարածել, նաեւ հավելելով, որ այդ այցին արագորեն կհաջորդի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Այսինքն, գործընթացը մտածելու համար Հայաստանին եւ Ադրբեջանին հունիսին տրված երեք ամսից հետո նորից մտնում է գերարագ փուլ:

ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

 

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ 6 ԿԵՏԵՐԸ

1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

2. Միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի:

3. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք:

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով:

5. Բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք:

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ԻՐՈ՞Ք ԱՅԴՔԱՆ ԽՂՃՈՒԿ ԷՐ, ԹԵ՞...

6. Միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն:

 

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ Է

Ճիշտ է, ՄԽ-ի այս հայտարարության ֆոնին Փաշինյանը, այն էլ՝ ՄԱԿ-ի ամբիոնից հանդես եկավ հերթական, մեղմ ասած, մեկնաբանման կարոտ հայտարարությամբ՝ դրանով իսկ Բաքվին տալով եւս մեկ առիթ՝ ՀՀ վարչապետին կոչ անել վերադառնալ իրատեսական դաշտ: Այսպես, ըստ Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի՝ «Բանակցությունների սեղանին կա կոնկրետ փաստաթուղթ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր փոխզիջումային ճշգրտումներով ձեւակերպումներ են մտցրել «Մադրիդյան սկզբունքների» համատեքստում...»:

Պատերազմի վերսկսման շառը պետք է չմնա Հայաստանի վրա․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա․ Արմեն Աշոտյան

Հիշեցնենք, ճշգրտումներ հենց Փաշինյանն էր պահանջել, եւ Մուսաբեկովը պնդում է, որ ոչ միայն կոնկրետ փաստաթուղթ կա, այլ ավելին՝ նման ճշգրտումներ պարունակող փաստաթուղթ: Ու այս պնդումը, հաշվի առնելով նաեւ ՄԽ-ի նշված հայտարարությունը, տրամաբանական տեսք ունի: Արդյունքում ունենք այս պատկերը: Ըստ ամենայնի, արդեն գալիք ամսվա ընթացքում համանախագահները տարածաշրջան կայցելեն հետեւյալ ծրագրով. հանդիպել կողմերի ղեկավարներին մեկ վերջնական հարցադրմամբ՝ պատրա՞ստ են մտնել օրակարգում առկա փաստաթղթի ստորագրման փուլ: Բաքվի պատասխանը ենթադրելի է: Իհարկե, այն, ինչ առաջարկում է ՄԽ-ն, Ալիեւի երազանքների գագաթնակետը չէ, բայց կողմ կլինի: Հայաստանի պարագայում պատկերն այլ է: Կարգավորման նման մեխանիզմը, կրկնենք, ենթադրում է հողերի հանձնում՝ առանց թիվ 1 խնդրի՝ Արցախի կարգավիճակի անմիջական հստակեցման, այսինքն՝ անորոշ հեռանկարներով: Ճիշտ է, կա նման ստատուս-քվոյի ամրագրման նպատակով խաղաղարար ուժերի միջոցով տրամադրվող երաշխիք, բայց դրանով հանդերձ էլ անհասկանալի է, թե Փաշինյանն ինչպես կարող է ներքին հարթակում հիմնավորել «Հող՝ կարգավիճակի հարցում ապագա հույսերի դիմաց» բանաձեւը, որին հայաստանյան հանրությունը հասցրել է կոշտ կերպով դեմ արտահայտվել: Ընդ որում, Փաշինյանի համար իրավիճակից ելք կարող էր լինել, եթե հաջողված Արցախին կցել բանակցային գործընթացին եւ նման մեխանիզմին ընդառաջ գնալը հիմնավորեր Ստեփանակերտի համաձայնությամբ: Կամ նույնին կարելի էր հասնել, եթե պաշտոնական Ստեփանակերտը կամավոր կամ պարտադրանքով նման «դաբրո» տար: Միգուցե մտածում են նաեւ նման ֆանտաստիկ տարբերակի մասին. Բակո Սահակյանին հռչակել մարզպետ, պաշտոնական հրամանով նրան հռչակել պաշտոնանկ արված, նշանակեն նոր մարզպետ, որն էլ այդ «դաբրոյի» բեռն իր վրա վերցնի: Սակայն սա էլ է անլուրջ, այսինքն, հենց Փաշինյանը պետք է ՄԽ-ին վերջնական պատասխան տա եւ ամբողջական պատասխանատվություն ստանձնի: Թե որը կլինի հրաժարվելը, ՄԽ-ն պարզ ցույց տվեց՝ «բանակցությունները խափանողի» կարգավիճակ, որից չի փրկի անգամ Թրամփի կամ նրա մանեկենի հետ լուսանկարվելը: Երկրորդ տարբերակը. պաշտոնանկ անել Մնացականյանին եւ փորձել այդ հաշվին ժամանակ շահել: Բայց երեւի այս դեպքում էլ «բանակցությունները խափանողի» կարգավիճակն անխուսափելի լինի: Վերջապես, համաձայնել առաջարկին ու մինչեւ վերջ գնալ: Այս դեպքում եւս հետեւանքները հասկանալի են: Ամեն դեպքում նկատենք, որ այստեղ եւս որեւէ նոր բան չկար. հենց այս հեռանկարների առաջ էր Փաշինյանը կանգնած մինչ ԱՄՆ մեկնելը, եւ ենթադրելու առիթ ունեցել էինք, որ ԱՄՆ-ից հետո դրանք էլ ավելի առարկայական են դառնալու: Հիմա դարձել են, ավելին՝ մոտեցել է այդ երեք ուղղություններից մեկն ընտրելու պահը: Այ, հենց սա է ՄԽ-ի հայտարարությունից բխող ամենաթարմ ենթադրությունը:

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ԿԵՏԻՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА