o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Զելենսկու հետ կապված սկանդալի մասին. լրտեսության հոտ է գալիս

27.09.2019 13:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Զելենսկու հետ կապված սկանդալի մասին. լրտեսության հոտ է գալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մարդը, որը տեղեկատվություն  է տրամադրել անանուն իրազեկչին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի առիթով, «մոտ է լրտեսությանը»։

Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում՝ այն նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»

Թրամփի մեկնաբանությունները մի քանի դեմոկրատների դրդել են զգուշացնել նախագահին «վկաներին վախեցնելուց», տեղեկացնում է AP-ը։

Թրամփը նշել է, որ իրազեկիչն անմիջականորեն չի իմացել նախագահի կողմից պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման մասին։

«Ո՞վ է այն մարդը, որը իրազեկչին տեղեկատվություն է փոխանցել։ Որովհետեւ սրանից լրտեսության հոտ է գալիս»,- ասել է Թրամփը,- գիտե՞ք, թե ինչ էինք անում առաջներում, երբ խելացի էինք, ճի՞շտ է։ Լրտեսներ եւ դավաճանություն։ Մենք վարժվել էինք դրա հետ մի փոքր այլ կերպ վարվել, քան այժմ»։ Թրամփի մեկնաբանությունները հրապարակել է The Los Angeles Times-ը։

Պաշտոնական բողոքում, որը փոխանցվել է հետախուզական ծառայության գլխավոր տեսչին, իրազեկիչն ասել է, որ «նկարագրված իրադարձությունների մեծ մասի ուղղակի վկան չի եղել», բայց տեղեկատվությունն ստացել է ԱՄՆ կառավարության բազմաթիվ պաշտոնատար անձանցից, որոնք հաստատում են, որ Թրամփը «օգտագործում է իշխանությունը, որպեսզի հասնի օտարերկրյա պետության միջամտությանը ԱՄՆ 2020 թվականի ընտրություններին»։

Իրազեկիչը համարել է, որ գործընկերների հաշվետվություններն արժանի են վստահության, որովհետեւ «գրեթե բոլոր դեպքերում բազմաթիվ պաշտոնատար անձինք պատմել են փաստերի մասին, որոնք համապատասխանել են մեկը մյուսին»։

Զելենսկու հետ այս տարվա հուլիսին հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը կոչ է արել օգնել հետաքննել դեմոկրատների քաղաքական մրցակից Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի գործը, նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ։ Թրամփը հավաստիացնում է, որ խոսակցությունը «միանգամայն իդեալական» է եղել, եւ նա ոչ մի վատ բան չի արել։

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳՎ միջանցքներում Թրամփի հետ հանդիպման ընթացքում Զելենսկին ասել է, որ «ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրել»՝ նշելով, որ Ուկրաինան մտադիր չէ միջամտել ամերիկյան ընտրություններին։

Այս սկանդալի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում սկսվել է Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА