o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

400 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՆՄԻՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

27.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
400 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՆՄԻՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ի հրճվանս այն «ազատ եւ հպարտ» քաղաքացիների, ովքեր դեռ  շարունակում են նրա հետ հույսեր կապել, հրապարակեց լուսանկար տեր եւ տիկին Թրամփերի հետ եւ մակագրեց, որ լուսանկարվել են ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ հետ: Ինքնին այդ լուսանկարը ոչինչ չի նշանակում, սակայն այն մի տեսակ խորհրդանշորեն ամփոփում է հարկատուների վրա 400 հազար դոլար նստած ուղեւորությունը:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

 

ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆ ՆԿԱՐՎՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Նիկոլի այդ լուսանկարի առնչությամբ հրճվանքից թռվռացողների պակաս չի եղել: Նույնիսկ որոշ ծալապակասներ հեքիաթ մոգոնեցին, իբր Թրամփը հատուկ խնդրել է Փաշինյաններին լուսանկարվել իրենց հետ, եւ հիմա Պուտինը նախանձից տրաքվում է: Բայց, ինչպես ասվում է հայտնի սովետական ֆիլմում, հիմնավոր կասկածներ առաջացան, որ «ցար նե նաստոյաշչի»:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

Ֆեյսբուքի հայկական հատվածում ոմանք հաճույքով ծաղրեցին այն հանգամանքը, որ տեր եւ տիկին Թրամփների մատների դիրքը, ժպիտները, անգամ ԱՄՆ նախագահի փողկապի դիրքը մնացել են նույնը Ուկրաինայի, Թուրքիայի, Հայաստանի ու էլի այլ երկրների ղեկավարների հետ լուսանկարներում: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ նրբանկատորեն գրառում կատարեց, որ Թրամփները 45 րոպե շարունակ հանուն այդ արարողակարգի անշարժ, նույն դիրքով են մնացել: Ռուս դիզայներները հաջողացրել են գնալ ավելի հեռուն, եւ լուսանկարների մշակման ծրագրերի օգնությամբ համացանցում զետեղել են ֆոտոապացույցներ, որ այդ բոլոր լուսանկարվողների պարագայում Թրամփները մազաչափ իսկ չեն տեղաշարժվել: Մինչդեռ որոշ երկրների ղեկավարներ այդ լուսանկարները սեփական ժողովուրդներին մատուցել են որպես ապացույց, թե տեսեք թե ինչքան մտերիմ ենք աշխարհի թիվ մեկ գերտերության ղեկավարի հետ: Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչ քամահրանքով է վերաբերվում Սպիտակ տան տերը այդ տիկնիկների, կամ մանեկենների, կամ մուլյաժների հետ լուսանկարվող իբր անկախ պետությունների ղեկավարներին եւ սեփական ժողովուրդներին երկարականջ կենդանու տեղ դնելու նրանց ջանքերին: Ի դեպ, տեր եւ տիկին Թրամփների` ՄԱԿ-ի այս նստաշրջանում ունեցած իրական հագուկապի մասին եւ բարձրորակ լուսանկարներով պատմում են այն կայքերը, որոնք մասնագիտացած են նորաձեւությունն ու բրենդները ներկայացնելու վրա: Եվ այդ միատեսակ «արարողակարգային» լուսանկարներից տարբերությունը հսկայական է: Իհարկե, մեզ կարող են մեղադրել սադիզմի մեջ` Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիների հանդեպ, բայց իրական սադիստները, տվյալ դեպքում, Փաշինյաններն են: Գազարի պատկերով եւ 3500 եվրո արժեցող ականջօղերը, որ կրում էր տիկին Աննան, բացի հումորի ու կատակի աղբյուր դառնալուց, նաեւ խորհրդանիշ են պարունակում: Այն է` ակամա հիշում ես այն դասական նկարները (չշփոթել «կլասիկ» Էդմոնի հետ), ուր պատկերված է ավանակը, որ վազում է իր քթի առաջ կախած գազարի հետեւից: Իհարկե, ձախողակ «դիկտատոր» Նիկոլը եւ յուր անբաժան կեսը, կուզենային, որպեսզի, ինչպես ամբողջ թիմը, այնպես էլ «ազատ եւ հպարտ» քաղաքացիները, մշտապես այդ երկարականջ կենդանու վիճակում լինեին: Սակայն ցանկությունների եւ իրականության համընկնումը լինում է միայն կենացների, բայց ոչ կյանքի մակարդակով:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՎԱՍՏԱԿԵՑ

Իհարկե, Նիկոլի համար առաջին շատ մտահոգիչ ահազանգը Արթուր Վանեցյանի հրաժարականն էր` դրան կցված հրապարակային տեքստով հանդերձ: Դա Նիկոլի թիմի համար մի տեսակ ազդանշան է, որ եթե այդպիսի կարեւորագույն մարդը Նիկոլից մի կողմ է քաշվում, ապա արդյո՞ք Նիկոլի հետ ճանապարհ շարունակելը խելամիտ է: Մեկնելուց առաջ էլ, ըստ էության, հագուրդ տալով սորոսական շրջանակների բաղձանքներին, կազմակերպվեց Գյումրիի խայտառակ «գոմիկապարը»: Բայց նույն Լոս Անջելեսում Նիկոլը տեսավ երեք անգամ ավելի քիչ բազմություն, քան նախատեսել էր, եւ դա նրան հասցրեց մոլեգնության: Ու Վանեցյանի առնչությամբ «ուսադիրները աղբաման նետելու» նրա պասաժը, ինչպես նաեւ սպառնալիքները` «ծնկի բերելու» հոգեւորականությանը, դատական համակարգին եւ մամուլին, նրա այդ հոգեվիճակի արտացոլումն էին: Այն, որ նա մամուլին վերագրեց «կառավարության ողնաշարը ջարդելու» չարամիտ դիտավորություն, վկայում է, որ «վոժդը» արդեն ըմբռնել է սեփական պարտությունը տեղեկատվական-քարոզչական դաշտում: Իսկ Վանեցյանի առնչությամբ նրա ասածը մատնեցին վախն ու անհանգստությունը: Եվ այդ հոգեվիճակում նա լրիվ արդարացրեց «իմ լեզուն իմ թշնամին է» բանաձեւը` նշելով, որ պետք է վերականգնի մինչեւ 1998-ը եղած ստատուս-քվոն: Իհարկե, այդպիսի մտադրություն ունեցող ավելի կայուն մարդը դա չէր բարձրաձայնի անգամ սարսափելի հարբած վիճակում, բայց Նիկոլը բարձրաձայնեց, ու հիմա էլ ոչ մի ողջամիտ մարդ չի հավատա, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի խամաճիկը չէ: Առավել եւս, որ նրա շուրջ վխտում են տերպետրոսյանական կադրերըԼոս Անջելեսում էլ նրա կողքին էին լեւոնականները` խոսնակ Կարապետյանը եւ հյուպատոս Բայբուրթյանը, ով, ի դեպ, նրան տվեց այդ խորհուրդը` հանրահավաքի կանչել Թրամփի աչքի գրող Ադամ Շիֆին: Այսինքն` նա կամա թե ակամա թշնամության ազդակներ հղեց ԱՄՆ գործող իշխանությանը: Եվ դա դեռ քիչ էր, նա հասցրեց հրապարակավ ուրանալ Ջորջ Սորոսին` բլթացնելով հեքիաթ, իբր Սորոսը ցանկանում էր նրա հետ հանդիպել, բայց ինքը ժամանակ չուներ: Հակասորոսական այդ բլթոցին միանգամից Երեւանից արձագանք եկավ` Նիկոլը խոսում էր նորանոր ահավոր քրեական գործերի մասին, սակայն Սասուն Սորոսիչի գլխավորած գերատեսչությունը, պարզվում է` այդպիսի քրգործերից անտեղյակ էր: Այսինքն` դրանով յուրահատուկ դեղին քարտ ցույց տվեցին: Իսկ մյուս դեղին քարտը եղավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կողմից: Տոնոյանը հրապարակավ հնչեցրեց իր մտահոգությունը  գեներալ Մանվելի առողջական վիճակի վերաբերյալ, իսկ Միքայելյանը հայտարարեց, որ Վանեցյանն իր ընկերն է, եւ ոչ ոք Վանեցյանի ուսադիրները չի կարող աղբաման նետել: Հարկ է հիշեցնել, որ 2018-ի հեղաշրջման ժամանակ նույն Սասուն Միքայելյանն առանցքային դեմքերից էր, եւ դա նույնպես ազդակ է Նիկոլի թիմին` այնքան էլ սեփական ապագան չկապել Նիկոլի հետ: ԱԺ-ում էլ արդեն չի կարելի ասել, որ Նիկոլը վստահաբար ունի մեծամասնություն: Կան սորոսական պատգամավորներ, կան պատգամավորներ, որ նայում են Սասուն Միքայելյանի եւ ուժայինների վարքագծին, իսկ բացի ՔՊCC-ից էլ, ո՞ւմ վրա պետք է հույս դնի Նիկոլը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան պարզապես օգտագործում է: Զորօրինակ, քրգործերի «հեղեղ» հարուցելու հարցում ակնհայտորեն զգացվում է ընտրակեղծարարության կնքահայր, բազում զինվորների դահիճ Գագիկ Ջհանգիրյանի ձեռագիրը: Այն է` քրեական հետապնդումը ծառայեցնել քաղաքական նկատառումներին, շանտաժին, այս կամ այն գործչին շարքից հանելու միտումներին: Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես տեղի էր ունենում հոկտեմների 27-ի քրգործի քննության հետ: Ի դեպ, Վիգեն Սարգսյանի դեմ քրեական հետապնդում հարուցելը նույնպես այդ տրամաբանության մեջ է` հարվածել, կաշկանդել ՀՀԿ այդ գործչին, որը բոլոր պարամետրերով համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին: Բայց ասենք, Նիկոլը նույնիսկ պաշտոնանկ արեց բոլորին, ում վերաբերյալ կասկածներ ունի, նույնիսկ եթե քննչական մեկուսարանները լցրեց քաղաքական մրցակիցներով, արդյո՞ք դա կնպաստի դրա գահավիժող վարկանիշի փրկությանը: Եվ արդո՞ք դրանով հնարավոր կլինի կերակրել «ազատ եւ հպարտ» քաղաքացիներին, երբ կթանկանա ռուսական գազը` բերելով թանկացումների շղթայական ռեակցիա: Եվ ռեպրեսիաներ իրագործելիս ո՞ւմ վրա պետք է հույսը դնի: Թրամփի համար նա թեեւ պուճուրիկ, բայց արդեն թշնամի է, Սորոսը նրանից վիրավորված է, Եվրոպայից գալիս են ազդակներ, որ Սահմանադրական դատարանը զավթելու ծրագրերն անընդունելի են, Քոչարյանի կալանքի հիմքերն էլ` խախուտ: Վլադիմիր Պուտինն էլ բոլոր հիմքերն ունի` չվստահելու այդ «շուստրի» գեղջուկին:

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА