o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում է ԽՍՀՄ լեգենդար փոխարտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը (Տեսանյութ)

27.09.2019 01:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երեւանում է ԽՍՀՄ լեգենդար փոխարտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը (Տեսանյութ)

Երեւանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչ, Խորհրդային Միության ամենից երկար պաշտոնավարած արտաքին գործերի նախարարի տեղակալ, լեգենդար Անդրեյ Գրոմիկոյի թոռը՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ:

«Սա դեռ ԵԱՏՄ-ի ֆինալը չէ». Սերգեյ Կոզլով

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Բալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ Գրոմիկո կրտսերի հրապարակային դասախոսությունը «ՌԴ եւ Եվրոպական միության փոխհարաբերությունները արդի ժամանակաշրջանում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարական կազմակերպությունը՝ ՌԳԱ Եվրոպային ինստիտուտի եւ Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքականության հետազոտությունների ասոցիացիայի հետ համատեղ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Դասախոսությունն արժանացավ ներկա դասախոսների եւ ուսանողների անթաքույց հետաքրքրությանը:

Լրագրողների հետ զրույցում Ա. Գրոմիկոն նշեց, որ վաղուց չէր եղել Հայաստանում եւ մեծ պատիվ է այցելել հինավուրց մշակույթ ունեցող երկիր, որի հետ Ռուսաստանը դարերով եւ միլիոնավոր թելերով է կապված: Նա հույս հայտնեց, որ այցը կխթանի ավելի ակտիվ շփումները ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի, Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի, Հայ-ռուսական համալսարանի, ԵՊՀ-ի եւ այլ «ուղեղային կենտրոնների» միջեւ:

«Եվրամիությունը ԵԱՏՄ-ի ոչ թե հակառակորդն է, այլ` գործընկերը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ա. Գրոմիկոյի հրապարակային դասախոսությունից մի հատված դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА