o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս զինծառայողները Հայաստանում վարժանքների ընթացքում դիվերսիոն հետախուզական խումբ են ոչնչացրել

26.09.2019 18:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ռուս զինծառայողները Հայաստանում վարժանքների ընթացքում դիվերսիոն հետախուզական խումբ են ոչնչացրել

Բաղրամյան զինափորձարանում ընթացող հայ-ռուսական երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանում տեղաբաշխված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, որը փորձել Է հարձակվել միավորված զորախմբի հրամանատարական կետի վրա:

Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո. «Փաստ»

Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային օկրուգի մամուլի ծառայությունից: Հետախույզները ռազմական ոստիկանության ստորաբաժանման հետ համատեղ դիմագրավել են գրոհը եւ արգելափակել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին, որը փորձել Է ներխուժել հրամանատարական կետ՝ նպատակ ունենալով ականապատել կարեւոր օբյեկտները եւ տիրանալ կարեւոր փաստաթղթերի: Ուսումնամարտական գործողությունների խաղարկման ընթացքում կիրառվել են իմիտացիայի միջոցներ, ծխագլանիկներ, ինչպես նաեւ ոչ մարտական ռազմամթերք:

Հայ-ռուսական համատեղ հրամանատարաշտաբային վարժանքներին մասնակցում են հազարից ավելի զինծառայողներ, գործի Է դրված մոտավորապես 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային եւ անօդաչու ավիացիա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА