o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկի. Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում

26.09.2019 16:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկի. Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում:

«Ինձ թվում է, ես դա լսեցի, որ նա համաձայն է, որ դա մեր հայրենի հողն է, և մենք վերադարձնելու ենք այն: Նա ասում է. «Այո՛, ձեզ հարկավոր է աշխատել, և մենք օգնելու ենք ձեզ», - Զելենսկու խոսքը մեջբերել է ՈւՆԻԱՆ գործակալությունը:

The Washington Post. Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել

Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ Թրամփին պատմել է թերակղզու գեղեցկության մասին: Պետությունների ղեկավարները նախօրեին շփվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:

ԱՄՆ ղեկավարը հանդիպումը որակել է «ֆանտաստիկ», բայց մանրամասներ չի հայտնել: Միայն հայտնի է, որ նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ «շարունակել առաջընթացը» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինայի նախագահն իր հերթին վստահեցրել է, որ չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին և  պաշտոնակցին հրավիրել է այցելել Կիև:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը՝ բարձր մակարդակով ընթանում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի  24-ից 30-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА