o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սենսացիոն հաղորդագրություն նախկին ոստիկանապետի մահից հետո

26.09.2019 14:59 ՔՐԵԱԿԱՆ
Սենսացիոն հաղորդագրություն նախկին ոստիկանապետի մահից հետո

Մինչ Երեւանում տեղի էր ունենում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մեղադրանք է առաջադրվել մեկ այլ նախկին ոստիկանապետի՝ Ալիկ Սարգսյանին: Հաղորդագրությունը ծավալուն է եւ վերաբերվում է մարտի 1-2-ի իրադարձությունների փաստաթղթերի, իրեղեն ապացույցների կեղծմանը, հանցագործությունը պարտակելուն, միջազգային ատյաններում գործի հետաքննության այլ պատկեր ներկայացնելուն:

Օպերատիվ

Ըստ հաղորդագրության, այս գործընթացը համակարգել են այն ժամանակ նախագահի օգնականներ Գեւորգ Կոստանյանը եւ Գեւորգ Մհերյանը, իսկ ոստիկանության բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրել են այդ հանձնարարությունը: Նշվում են նաեւ Հայկ Հարությունյանի, Ներսես Նազարյանի, Հովհաննես Թամամյանի, Սաշա Աֆյանի անունները:

Գեւորգ Մհերյանը սպանվեց իր տան մուտքի մոտ, 2009 թ.: Այդ ժամանակ նա ՀՀ փոխոստիկանապետն էր: Նրա հայրը՝ Պետրոս Մհերյանը, պնդում էր, որ որդու սպանության գործը փորձում են կոծկել: Իր հերթին, այն ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում էր, որ Մհերյանի սպանության բացահայտումն իր պատվի գործն է, եւ հերքում էր մեղադրանքները:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, գլխավոր գործող անձանցից Վահագն Հարությունյանը ներկայում թաքնվում է քննությունից, ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանում է: ՌԴ դատախազությունում աշխատանքի է անցել Գեւորգ Կոստանյանը:

Նյութի աղբյուրըՙ https://www.lragir.am/2019/09/25/478902/?fbclid=IwAR0m9J1Pcj_-ekGu5gQGBamVbXz_XdMM_l5TWEtxVSM6IotPCdf6MnRYZH4

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА