o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրենքով մենաշնորհ` ընդդեմ մամուլի

26.09.2019 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Օրենքով մենաշնորհ` ընդդեմ մամուլի

ԱԺ-ում հայտնվել է հայկական մամուլի դեմ ուղղված օրինագիծ: Սեպտեմբերի 24-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նախագծին, որով կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները այսուհետ պետք է  հրապարակեն http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ

Գործող օրենքը նախատեսում է հաշվետվության  հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով: Թե ինչու է անհրաժեշտ այդ գործառույթը վերցնել մամուլից եւ մենաշնորհ տալ http://www.azdarar.am կայքին` դժվար չէ կռահել: Տպավորություն է ստեղծվում, որ դա հերթական  նպատակաուղղված ճնշումն է հայկական մամուլի դեմ: Նպատակն էլ` հայկական մամուլին զրկել նաեւ վճարովի ծանուցումներից գոյացող եկամտի այդ համեստ աղբյուրից: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում թվացել է, իբր մամուլն ունի «կառավարության ողնաշարը ջարդելու» չարանենգ դիտավորություն:

ԿԳՄՍ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի գործով դատարանի վճիռը. «ՀԺ»

Փաստացի, եթե նախագիծն ընդունվի, ապա «ժողովրդավարության բաստիոն» ՀՀ-ում կսահմանվի հերթական «օրինականացված» մենաշնորհը: Մենաշնորհ` ընդդեմ մամուլի:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА