o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի՝ ՀՀ վերադառնալուց հետո եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրների շուրջ քննարկում կունենանք. Գարեգին Բ

26.09.2019 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Վարչապետի՝ ՀՀ վերադառնալուց հետո եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրների շուրջ քննարկում կունենանք. Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:

«Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ խնդրի առնչությամբ լուսաբանում կունենանք: Պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ ու հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի նաև այդ խնդրին», - ասաց Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցում:

Ինչ փոփոխություններ է սպասվում «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում. ԱԺ-ում շարունակվում է քննարկումը

Անդրադառնալով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես, ուժային կառույցների ղեկավարների պաշտոններրը թողնելուն Գարեգին Բ-ն նշեց.

«Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան ծառացած մեր երկրի առջև, որոնք հուզում են ժողովրդին: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրները իրենց բարվոք լուծումը կստանան»:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ նշելով, որ եթե եկեղեցականները որոշեն «քանդել կառավարության ոտքի տակը», ապա ծնկի կբերվեն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշել էր, որ վարչապետի նման հայտարարությունը հավելյալ պարզաբանման կարիք ունի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА