o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը

26.09.2019 11:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, գրում է ria.ru-ն:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Կողմերի հանդիպումը կայացել է չորեքշաբթի:

«Գլխավոր քարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանում մի շարք ճգնաժամերի վերջին զարգացումները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գուտերեշը երկուշաթի հայտարարել էր սահմանադրական հանձնաժողովի վերջնական ձևավորման մասին և հայտնել, որ հանձնաժողովի անդամների հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Նա նաև նշել էր, որ վստահ է՝ հանձնաժողովի ստեղծումը կարող է և պետք է հակամարտության քաղաքական լուծման սկիզբ դառնա, որը կլինի սիրիացիների օրինական ցանկությունների պատասխանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА