o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախ․ հավերժի սահմանին». ներկայացնում է Վահե Յանը

25.09.2019 23:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արցախ․ հավերժի սահմանին». ներկայացնում է Վահե Յանը

«Մոսկվա» կինաթատրոնում սեպտեմբերի 27-ին կկայանա ՎԱՀԵ ՅԱՆԻ «Արցախ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան։

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։ Այն բաժանված է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս խորագրի, որոնք են` հողը, ջուրը, օդը, կրակը:

Ֆիլմը չունի պատմողական-բացատրական տեքստ, հարցազրույցներ, քանզի այն նպատակ չի հետապնդում լինել հանրամատչելի հեռուստաֆիլմ: Այն յուրօրինակ աղոթք է առ Աստված։

Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը` որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին:

Մոտ մեկ ժամ տևող ճամփորդությունը բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը` փոքրիկ հողակտոր, որը հարուստ է հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով:

Հավելենք, որ վավերագրական ֆիլմը Academy Films, Associated Television International եւ Blitz Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА