o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բոզին՝ բոզություն», կամ՝ Նիկոլը վախենում է. Մարգարիտ Եսայան

25.09.2019 18:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Բոզին՝ բոզություն», կամ՝ Նիկոլը վախենում է. Մարգարիտ Եսայան

Նիկոլ Փաշինյանը հերթական վտանգավոր հայտարարությունն արեց ասելով, որ ինքը առաջին եւ միակ ղեկավարն է, ով ասում է, որ Արցախի հարցի լուծումը պիտի ընդունելի լինի նաեւ ադրբեջանի ժողովրդի համար։ Եղավ բնական ընդվզում, զայրույթ եւ բողոք, նորմալ է։ սակայն, ի՞նչ է իրականում սա, ցինիզմի բարձրակե՞տ․․գուցե, ինքնավստահությո՞ւն՝ հնարավոր է, այլ հնարավոր բաներ չթվարկեմ, բայց, ըստ իսկ, իրականում ՆԻԿՈԼԸ ՎԱԽԵՆՈՒՄ է, եւ նրա այս հայտարարությունը վախի դրսեւորում է։

Պատերին ծեփելուց և ասֆալտին պառկեցնելուց չեմ վախենում. Վարդան Ղուկասյան

Բացատրեմ՝ միշտ եմ համոզված եղել, այսօր՝ ավելի քան, որ Նիկոլ Փաշինյան «ընդդիմադիր» գործչին տարիներ շարունակ պատրաստել են հատուկ նպատակի համար, նրա վրա աշխատել են դրսում, նաեւ՝ ներսում, նրան նախապատրաստել են հենց այս օրվա համար, որ գա իշխանության, կուզեք ասեք՝ բերեն իշխանության, կոնկրետ մեկ հարցի համար, որը իր մեջ բազմաթիվ, ոչ պակաս կարեւոր ենթահարցեր է ընդգրկում։ Այդ կարեւոր հարցը՝ Արցախի հարցի վերջնական փակումն է, կուզեք՝ լուծումը․․Միջազգային որոշ կենտրոնների, ՀՀ-ի ներսում որոշ անձանց, որ նույն այդ դրսի կենտրոնների դրածոներն են, այլեւս ձեռնտու չէ Արցախի հարցի , ստատուս-քվոյի երկարաձգումը, մեր տարածաշրջանում իրենց համար առավել կարեւոր հարցեր են ծագել եւ նրանց մտքում եղել է եւ դեռ կա Արցախի խնդիրը Նիկոլի ձեռքով մեջտեղից հանելը եւ ապա՝ հյուսիսից-հարավից, արեւելքից-արեւմուտքից այս տարածաշրջանում վարել-ցանելը։

Եվ, քանի որ Ադրբեջանը այս տարածաշրջանում գործոն է իր նավթով,«կիրթ» նախագահով եւ այլ բաներով, իսկ Հայաստանը այլեւս գործոն չէ, քանի որ նրա վարչապետը անլուրջ եւ ջրիկ դուրս եկավ նավթի հետ համեմատության մեջ, կար որոշումը, կար իրագործողը, եղավ թավիշը եւ՝ հոպըլա՝ դըմբ-դըմբ, հու-հա եւ, հիշո՞ւմ եք, Նիկլոը ինչպես էր լոպազանում, թե մարդկանց կհավաքի հրապարակում եւ ոնց ասեն, այնպես կլուծվի Արցախի հարցը;

Բայց, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ ինչպես ժամանակին լուսահոգի Հենրիկ Իգիթյանն էր ԽՍՀՄ ամբիոնից հայտարարել․«Բոզին՝ բոզություն» եւ այս միտքը դարձել էր թեւավոր, այսօր նույնպես այն արդիական է, այո, «Բոզին՝ բոզություն»։ Մեր երկրի թավշյա Նիկոլը որքան էլ փորձեց թավիշը թոթափել, երկաթյա դառնալ, չհաջողվեց, որովհետեւ նրան դաս տվողները գերագնահատել էին այդ տղայի հնարավորությունները։
Վերադառնալով Փաշինյանի մտքին, թե ինքն առաջինն է, ով ասում է հարցի լուծումը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար (թույլիկ ավելացնելով՝ նաեւ)։

Կարծո՞ւմ եք, նա ինտերնացիոնալ միտք ու՞նի, ոչ , հազար անգամ՝ ոչ, նա պարզապես սովորական քաղաքական ժուլիկ է, ով այս հայտարարությամբ իր պապաներին, իրեն իշխանության բերողներին, դրսի եւ ներսի իր հոգեւոր հայրերին խնդրում է․«Լավ էլի, պապ, մի քիչ էլ խաղամ, թողեք դեռ մնամ, պապայի ազիզ արեւ, ես էդ հարցը կլուծեմ եւ փաթեթով կդնեմ ձեր առաջ, ինչպես որ դուք էիք ուզում, բայց չկարողացաք անել»։

Նիկոլը իր այս հայտարարությամբ փորձում է ժամանակ շահել, մնալ վարչապետի աթոռին, մինչեւ մի նոր բան կմոգոնի․․
Չի ստացվելու, որովհետեւ այլեւս թավիշի մոդան անցել է եւ մեկուկես տարում այնքան ջրեր հոսեցին ներսում եւ դրսում, որ Նիկոլի համար չկա այլ ժամ ու ժամանակ, բացի ավազի էն պուճուրիկ ժամացույցը, րոպեացույցը եւ լացուկոծը այլեւս նրան չեն օգնելու․․․․

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА