o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոտնձգություն՝ մեր ազգային արժեքների, մեր եկեղեցու եւ մեր երեխաների նկատմամբ» (Տեսանյութ)

25.09.2019 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ոտնձգություն՝ մեր ազգային արժեքների, մեր եկեղեցու եւ մեր երեխաների նկատմամբ» (Տեսանյութ)

«Առաջին անգամը չէ, որ ուսումնական հաստատությունների առաջ, որտեղ սովորում են անչափահաս երեխաներ (դպրոցներ, քոլեջներ) հանդիպում են հոգեորսությամբ զբաղվող Եհովայի վկաներ։ Իրականացնելով հակաօրինական գործունեություն, նրանք թիրախավորում են անմեղ, անչափահաս երեխաներին, ներարկելով նրանց հոգիներում հակաքրիստոնեական տեսլականներ։
Սա ոտնձգություն է մեր ազգային արժեքների, մեր եկեղեցու եւ մեր երեխաների նկատմամբ», - այս մասին նշում է «Բարգավաճ Հայաստան կուսակցության» երիտասարդների միության նախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ եւ հիշեցնում, որ ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մտքի, խղճի եւ կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Ա. Անդրեասյանը տեսանյութ է հրապարակել եւ մանրամասնել. «Ֆինանսավորվելով որոշ կործանիչ կառույցներից (ՀԿ), այս միավորումները խորհրդավոր սթենդներով, սեփական շահերից ելնելով օգտագործում են անչափահաս երեխաների միամտությունը։ Նշեմ, որ մենք քարոզիչներին մոտեցանք, խնդրանքվ՝ ցույց տալ Երեւանի քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով տրամադրվող համապատասխան թույլտվությունը տվյալ տարածքում եւ տվյալ ժամին սթենդով կրոնական քարոզչություն իրականացնելու համար։ Բավականին երկար ժամանակ տարբեր ուղություններով զանգեր կատարելուց հետո, նրանք այդպես էլ չխոսեցին ոչ մի թույլտվության մասին եւ հենց իրենք հրավիրեցին ոստիկանության աշխատակցին, ով կանխեց երեխաների նկատմամբ կրոնական քարոզչության գործողությունը։ Բողոքներ ստացանք նաեւ հարակից ուսումնական հաստատությունների ուսուցիչներից, ծնողներից, երեխաներից։ Նման դեպքերին արձագանքելու եմ պարբերաբար, մեր երեխաներին նմանատիպ սփառնալիքներից զերծ պահելու համար»։

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА