o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եկեղեցու դեմ երկրորդ արշավը Փաշինյանն է առաջնորդում». Հայկ Նահապետյան (pastinfo.am)

25.09.2019 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եկեղեցու դեմ երկրորդ արշավը Փաշինյանն է առաջնորդում». Հայկ Նահապետյան (pastinfo.am)

«Այստեղ աշխատում է  «մութ սենյակում սեւ կատու փնտրելու» ասացվածքի տրամաբանությունը։ Սեփական ձախողումները Փաշինյանը փորձում է բարդել մութ ուժերի վրա»,«Փաստինֆո»-ի հետ զրույցում  ասաց ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն ծնկի բերելու մասին հայտարարությանը։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը այսպես ասած, ներքին թշնամիների մասին առաջին անգամ խոսեց Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, երբ հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում գործակալներ կան, այնուհետեւ խոսեց Արցախում դավադիր ուժերի գոյության մասին եւ հիմա, ըստ փորձագետի, հայտարարվում է, որ կան որոշ հոգեւորականներ, որոնք քանդում են պետության ոտքի տակը։

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա». Շարմազանով

Հայկ Նահապետյանը Փաշինյանի այս կեցվածքը համարում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարում եկեղեցու դիրքորոշմանը պատասխան եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի երկրորդ փուլի մեկնարկ։

Փորձագետը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ մոտ երկու շաբաթ առաջ BBC-ի ռուսական գրասենյակը, որը, Հայկ Նահապետյանի խոսքով,  առաջին հերթին սպասարկում է  Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության  եւ թագուհու քաղաքականությունը, հրապարակեց մի նյութ՝ եկեղեցու դեմ արշավ  սկսած անձանց մասնակցությամբ։  Մասնավորապես,ներկայացվեց նախկին աբեղա հայր Կորյունի՝ Արմեն Առաքելյանի խոսքը։

«Սրան գումարենք, որ այս նույն կարգալույծ եղած աբեղան՝ հայր Կորյունը եւ Ռուսաստանում մի արքեպիսկոպոս, որը խախտել էր կուսության ուխտը, իրենց մի քանի տասնյակ համախոհ աշխարհականների հետ փակ եկեղեցիներից մեկում արարողություն էին արել եւ հրապարակավ հայտարարել, որ եկեղեցու դեմ են  Վեհափառի դեմ են , պատրաստ են փոխել եկեղեցական այն կանոնները, որոնք այսօր  գործում են, ինչպես նաեւ ստեղծելու են եկեղեցուն այլընտրանքային կառույց, իսկ դա սովորաբար, աղանդն է։ Եվ BBC-ն երկրորդ անգամ արդեն այս միջոցառումը լուսաբանող նյութ հրապարակեց   եւ դա համընկավ Փաշինյանի հայտարարությանը»,-նկատեց փորձագետը։

Այս ամենը Հայկ Նահապետյանը դիտարկում է  Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդմանը եւ թուլացմանն ուղղված որոշ ուժային կենտրոնների ու կառույցների գործողությունների տրամաբանության մեջ. «Առաջին անգամ այդ փորձը ձախողվել է, հիմա  երկրորդ փորձն է։ Եթե առաջին անգամ Վեհարանը գրավելիս, երբ իրավապահ համակարգը իրեն պահեց իմպոտենտի նման եւ իր գործառույթները չիրականացրեց որպես կառույց, Փաշինյանը չէր երեւում, հակառակը՝ հիմնավորում էր, որ եկեղեցին անջատ է պետությունից, այս անգամ ուղղակիորեն ինքը ձեռնոց նետեց, այսինքն` ինքն է առաջնորդում եկեղեցու դեմ երկրորդ արշավը։ Փաշինյան Նիկոլի հայտարարություններով եւ BBC-ի՝ նման հոդվածներով եկեղեցու դեմ գործող մարգինալ խումբը  վերակենդանանում է,  եւ իր հայտարարությունը մտնում է այդ հատուկ օպերացիայի տրամաբանության մեջ»։

Հայկ Նահապետյանի խոսքով, այսօր երկու ազգային ինտիտուտ կա՝ Հայ առաքելական եկեղեցին եւ ավանդական ընտանիքի ինստիտուտը, որոնք դիմագրավում են ավանդական արժեհամակարգին նետված մարտահրավերներին  եւ այդ երկու ինստիտուտների նկատմամբ այսօր իրականացվում է տոտալ հարձակում։

«Եթե ընտանիքի նկատմամբ  իրականացվում է իրավական ակտերով ընտանիքը քանդելու, ամուսիններին իրար դեմ, երեխային ծնողների դեմ հանելու քաղաքականություն, որն իրականացվում է Սորոսից եւ այլ ֆոնդերից սնվող ՀԿ-ների միջոցով, ապա եկեղեցու  դեմ  2-րդ արշավը իրականացվում է Փաշինյանի միջոցով»։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարություններին, Հայկ Նահապետյանն ասաց, որ Արթուր Վանեցյանը քաջություն ունեցավ  խոսելու երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին եւ տողատակով ասաց, որ վտանգվում է  մեր խաղաղությունը։

«Փաշինյանն իր աձագանքով, կրկին անգամ ցույց տվեց իրավական առումով իր  գիտելիքների նվազ պաշարը՝ իրեն հայտարարելով գերագույն հրամանատար։ Ես կարծում եմ, որ երկրի ներսում  լարումները գնալով ավելանալու են, ինչը միայն մեր հակառակորդի ջրաղացին է ջուր լցնում ։ Եվ, ցավոք, չի բացառվում, որ ոստիկանության գեներալ- գնդապետ  Հայկ Հարությունյանի մահը , որը  անգամ եթե  ինքնասպանություն է, այս կամ այն կերպ կապված է Մարտի 1-ի գործի հետ ,  որովհետեւ նա կարեւորագույն վկա էր»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Աղբյուր` pastinfo.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА