o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պղծվում են սրբավայրեր, իսկ արձագանք չկա

25.09.2019 15:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պղծվում են սրբավայրեր, իսկ արձագանք չկա

Օրեր առաջ Մաքենիսի վանական համալիրում կատարվել էր անթույլատրելին, ըստ Գեղարքունյաց թեմի հոգեւորականների տարածած հայտարարության, տեղի ունեցածը որակվում է որպես հակականոն եւ սրբրապիղծ արարք։ Պարզվում է` մի խումբ մարդիկ, որոնք նախկին եկեղեցականներ են, բացել են Սուրբ Աստվածածին եկեղեցու փականը, ներխուժել են վանք եւ կատարել սարկավագական ձեռնադրություն, իսկ նախկին հոգեւորական Արմեն Առաքելյանին, որը մեկ տարի առաջ հայտնի դարձավ հակակեղեցական շարժումից, շնորհել վարդապետության աստիճան: Ըստ էության, տեղի ունեցածը հարված է ուղղադավան հավատացյալներին, փորձ` շեղելու իրական ճանապարհից եւ մոլորեցնելու։ Երբ ամիսներ առաջ նման դեպքերի կանխման համար Ազգային ժողով բերվեց օրինագիծ, որով պետք էր հատուկ պաշտպանություն տրամադրել Հայ Եկեղեցուն, ՔՊ-ականները, որոնք այն ժամանակ «Ելք» խորհրդարանական խմբակցությունում էին, որոշեցին, որ նման օրինագիծն իրավունք չունի կյանքի կոչվելու, իսկ ոմանք խիստ կոպիտ արտահայտվեցին եկեղեցու հասցեին։ Ներիշխանական քննարկումներում մոտավորապես հայտնում էին հետեւյալ միտքը, թե իրենք ի զորու են պաշտպանել Հայ Եկեղեցուն` գործող օրենքի համաձայն։ Մինչդեռ պատկերն այսօր փաստացի այլ է` ոմանք ձեւավորել են աղանդ եւ հիմա էլ ինքնահռչակ ծեսեր են կատարում` պղծելով մեր սրբավայրերը։ Դժվար է այս համատեքստում պատկերացնել արդյոք պատկան մարմիններն ի զորու կլինեն պահելու մեր եկեղեցին, թե պետք է հանցավոր լռության հետեւանքով` գտնվեն մարդիկ, որոնք կապավինեն բազկին, եւ այս պատմությանը վերջ կդնեն արյունահեղության ճանապարհով... 

ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն

Ի դեպ, հիշեցնենք, որ Գեղարքունյաց թեմի եկեղեցականաց ժողովը տեղի ունեցածը գնահատել է, որպես ներխուժում եւ զավթում` կոչ անելով իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել, այսպես ասած, ֆեյք ձեռնադրություն կազմակերպած անձանց: Սակայն, արձագանքի փոխարեն, այսօր ունենք «ձայն բարբառո անապատի»:

«Վենետիկի հանձնաժողովը տրված որոշ հարցերի պատասխաններ չի կարողացել հիմնավորել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА