o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվպատորիայի հայկական եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին (Տեսանյութ)

25.09.2019 21:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
Եվպատորիայի հայկական եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին (Տեսանյութ)

Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան օրը Եվ­պա­տո­րի­ա­յի հայ հա­մայն­քի հա­մար դար­ձավ եռա­կի տոն: Ղրի­մում այս օրե­րին նշում են հայ հա­մայն­քի ձե­ւա­վոր­ման 30-ամյա­կը, որը զու­գակց­վեց ղրի­մյան երեք քա­ղաք­նե­րում ըն­թա­ցող «Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի օրեր» մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քով, որը հատ­կանշ­վեց նա­եւ պատ­մա­կան իրա­դար­ձու­թյամբ:

«Գտնում եմ, որ ճիշտ չէր». Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին

ԵՎՊԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՏՎԵՑ

Եվպատորիայի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1817 թվականին  եւ այժմ Ղրիմի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության հուշարձանների շարքում է, 1929 թվականին ընդունված որոշմամբ` փակվել էր: Այսքան տարի Եվպատորիայի հայ համայնքը պայքարում էր, որպեսզի վերադարձնի հարազատ եկեղեցին: Հավատավոր հայ համայնքի եւ տեղի հայկական ազգային մշակութային կազմակերպության, տեղական իշխանություների աջակցությամբ եւ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի եւ Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին կից Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի շնորհիվ` այն մեծ հանդիսավորությամբ վերադարձվեց հայ համայնքին:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

«ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ»

Եվպատորիայի քաղաքային խորհրդի պատգամավոր ԲՈՐԻՍ ՆԱԶԱՐՈՎԸ քաղաքապետի` Ալեսի Վիկտորովնայի, Եվպատորիայի ավագանու անդամների անունից ի սրտե շնորհավորեց հայերին` այս կարեւոր իրադարձության համար, ապա հավելեց. «Շատ խորհրդանշական է, որ այս միջոցառումն անցկացնվում է Հայաստանի անկախության օրը եւ այն ժամանակ, երբ Ղրիմում անցկացվում է Հայաստանի մշակույթի օրերը: Այսպիսի իրադարձությունները մեզ ավելի շատ են մտերմացնում բարեկամ Հայաստանի հետ: Այս եկեղեցին մեր քաղաքի հինավուրց տեսարժան վայրերից է եղել եւ համարվել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Եկեղեցին շատ բաներ է ստիպված եղել ապրել, ամբողջովին թալանվել է եւ քանդվել ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Իսկ 1917 թվից հետո հայկական եկեղեցին, ինչպես եւ մնացած շատ եկեղեցիները, մզկիթները, սինագոգները փակվեցին: Բայց այսօր շնորհիվ հայ համայնքի` եկեղեցին կրկին վերականգնվել է, եւ Ղրիմի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել պատմական արդարությունը վերականգնել»:

Ավելի լավ է քո պարտականությունները սովորես, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին. Վահե Գրիգորյանը՝ Վահան Կոտանյանին

«ԴՈՒՔ ՀԱՍԱՔ ՆՐԱՆ, ԻՆՉԻՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԱՐԺԱՆԻ ԵՔ»

Եվպատորիայի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՌՈՄԱՆ ՏԻԽՈՆՉՈՒԿԸ եւս ընդգծեց, որ եկեղեցու վերադարձը մեծ տոն է. «Երկար եւ տքնաջան ճանապարհ ենք անցել այս որոշմանը հասնելու համար: Դուք հաղթեցիք, դուք հասաք նրան, ինչին պատմականորեն արժանի եք»: Ռ. Տիխոնչուկը եկեղեցու փոխանցման իրավաբանական փաստաթղթերը հանձնեց եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԱՆԱՆԻԱ քահանա ԲԱԲԱՅԱՆԻՆ, որն էլ իր հերթին ասաց. «Շատ հուզված եմ, բայց կարծում եմ` հասկանալի է: Ես երկու տարի է, ինչ այստեղ եմ, բայց սիրեցի այս քաղաքը եւ մարդկանց« որոնք ապրում են այստեղ: Սա բոլորիս հաղթանակն է, եւ այստեղ չկա մարդ, որը իր հոգին ու հույզերը չդրեց, որ այս հաղթանակը լինի: Ամեն մեկը, մեր անմեղ երեխաները, որոնք մոմ էին վառում այստեղ, նրանք վառեցին այս ճրագը, որովհետեւ բարությունը լույս է: Այն թող միշտ վառվի` խաղաղ երկնքում, ու մեր երկիրը, մեր քաղաքը ծաղկի: Սա հատուկ քաղաք է, որտեղ մարդիկ գալիս են բուժվելու, հատկապես երեխաները: Եվ եկեղեցին վերադարձնելը շատ խոհեմ որոշում էր, ինչի համար շնորհակալ եմ Ղրիմի ղեկավարությանը, որոնք հասկացան խնդիրը, դրա խորությունը եւ կայացրին այս որոշումը: Մեր եկեղեցու, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի եւ Ղրիմի բոլոր հոգեւորականների աղոթքները թող հասնեն առ երկինք, եւ լինի խաղաղություն, ուրախություն, երջանկություն, սեր, եւ բարգավաճի մեր երկիրը, մեր քաղաքը»: 

Սելֆիների «խերը». ուզում է Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժել

«ԵԿԵՂԵՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՆՈՐ ԼՈՒՅՍ Է ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՌՈՒՄ»

«Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ իր խոսքում նախ շնորհավորեց հայ հավատավոր ժողովրդին` եկեղեցին վերադարձնելու առթիվ եւ ողջույններ փոխանցեց հայրենիքից:

«Մենք իհարկե գիտենք, թե ինչ դժվար ճանապարհ եք անցել այս օրվան հասնելու համար: Բայց այսօր որոշումն ընդունված է, եւ արդարությունը վերականգնված է, ինչի առթիվ առաջին հերթին շնորհավորում եմ հայկական համայնքին: Շնորհավորում եմ նաեւ ոչ միայն հայերին, այլեւ Եվպատորիա հրաշալի քաղաքի բոլոր բնակիչներին, որովհետեւ եկեղեցու իրավունքների վերականգնումը նոր լույս է եւ բարության սփռում: Շնորհակալ եմ Ղրիմի ղեկավարությանը, մեր հայկական եկեղեցուն եւ տեղի հայ համայնքի անդամների ջանքերի ու աղոթքների համար: Հայաստանը նշում է Անկախության օրը, եւ այս օրը ոչ թե բաժանման, այլ միավորման նոր փուլ է` Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության համար: Այդ բարեկամությունը կապված է դարերով եւ կշարունակվի միշտ», - ասաց Հ. Բաբուխանյանը:

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

«30 ՏԱՐԻ ԱՆՑ ՀՊԱՐՏՈՐԵՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ԱՅՍՏԵՂ»

«Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպության նախագահ ԳԵՈՐԳԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ, միանալով շնորհավորանքներին, շեշտեց, որ սա բոլոր հայերի համար կարեւոր իրադարձություն է:

«Եվպատորիան սիրում են բոլոր հետխորհրդային երկրների ժողովուրդները, որոնք գալիս էին այստեղ հանգստանալու: Հիշում եմ, որ մի անգամ պապիկս ցույց տվեց ինձ եկեղեցին եւ ասաց, որ այն չի գործում: Այսօր 30 տարի անց հպարոտերն կանգնած եմ այստեղ եւ եկեղեցու վերադարձը մեր աչքի առաջ է տեղի ունենում: Շնորհակալություն բոլորին, ովքեր անտարբեր չէին այս գործում»,- նշեց Գ. Հակոբյանը:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Ի ԴԵՊ

Ղրիմում Հայաստանի օրերի շրջանակում հայկական պատվիրակությունը եղավ նաեւ Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում: Հայաստանյան պատվիրակությունը միասնական աղոթք բարձրացրեց առ Աստված, օրհնություն ստացավ տեղի հոգեւորականից, ապա ծաղիկներ խոնարհեցրեց եկեղեցու բակում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրում:

«Խաչքարը, որը համալիրի կենտրոնական մասում է, կանգնեցվել է դեռեւս 1990 թվականին` որպես հուշաղբյուր` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Եվ քանի որ միտք առաջացավ Ղրիմի բոլոր հայերի հանգանակությամբ 2015 թվականին կառուցել մեր հուշահամալիրը, տեղափոխեցինք խաչքարը կոմպոզիցիայի կենտրոն, եւ մեր հայ ճարտարապետները նախագծեցին այս հուշահամալիրը: Նշեմ նաեւ, որ այստեղ մի մեծ հին ծառ կար եւ քանի որ չորացել էր, որոշեցինք հանել եւ բացվեցին Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմքերը, որն ամենայն հավանակությամբ կառուցված է եղել 19-րդ դարի սկզբներին: Մենք որոշեցինք, որ այդ հիմքը պետք է մնա, որպես պատմական հուշ: Հանեցին եղած հողը, վրան  ապակի դրեցինք, որտեղից կարող եք տեսնել մեր հին եկեղեցին: Ասում են` դրանից առաջ էլ այստեղ եկեղեցի է եղել, բայց կոնկրետ ապացույցներ չկան»,- պատմեց «Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպության փոխնախագահ ՎԱՀԱՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԸ:

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА