o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անձնական հաշվեհարդար է». Գեւորգ Պետրոսյան

25.09.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անձնական հաշվեհարդար է». Գեւորգ Պետրոսյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագծին£ Ընդ որում` նախագծին կողմ էին ոչ միայն իմքայլականներն, այլեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց քվերակությանը չմասնակցած ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«Հայաստանն՝ առանց սորոսների» (Տեսանյութ)

«ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՅԴՊԵՍ ՄՈՏԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

Պարոն Պետրոսյան, ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ-ի ձեռնպահ լինելը` վերոնշյալ օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցում:

Նախ` քվեարկությանն ամբողջ կազմով չենք մասնակցել, եւ երկրորդ` բերված հիմնավորումներն ամեն մարդ գնահատում է յուրովի: Խմբակցությունը դեռ կունենա իր վերջնական դիրքորոշումն այս հարցում, բայց կարող են լինել եւ առանձին կարծիքներ: Ասենք, մեկը գնահատի այն բավարար: Սա նշանակում է, որ խմբակցությունն ի սկզբանե կանխակալ մոտեցում չունի առաջադրված նախագծի վերաբերյալ: Այո՛, կարող են լինել ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ, ե՛ւ ձեռնպահ, որովհետեւ մեզ համար կարեւորն անձանց դեմ պայքարը չէ: Մենք անձերի պայքար չենք մղում, այլ ուզում ենք, որ երկրում վերջնականապես հաղթի օրինականությունն առ այն, որ ցանկացած պաշտոնյա աշխատանքի նշանակվի օրենքով  եւ աշխատանքից ազատվի օրենքի շրջանակներում: Թե ով ում համար նախընտրելի է, ով որ իշխանության դրածոն է, մենք դատական համակարգի հանդեպ այդպես մոտենալու իրավունք չունենք: Չէ՞ որ վաղն էլ կարող են այսօրվա իշխանության նշանակած դատական համակարգի ներկայացուցիչների վերաբերյալ այդպես մտածել, որ իրենք նախկին են, մեր հետ անելիք չունեն: Դատական համակարգը պետք է լինի կայուն: Եթե դատական համակարգը կայուն չէ, երկրում չեն լինի ներդրումներ, իսկ քաղաքացին կշարունակի արտագաղթել, որովհետեւ հավատ չի ունենա դատարանի նկատմամբ: Մենք շատ ենք քննարկել այս խնդիրը խմբակցությունում: Կոնկրետ մանրամասները նկատի չունեմ, այլ երեւույթը, որ մեր երկրում պետք է բացառվի անձնական մոտեցումով խնդիրներ լուծելու տարբերակը: Այդքան որ խոսում է վարչապետը, թե պետք է ամեն ինչ օրինական լինի, հիշեցնեմ, որ օրինականության կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, որ խտրական, ընտրանքային վերաբերմունք չլինի, թե այսինչը լավն է, այնինչը` վատը: Դե եկեք օբյեկտիվ լինենք. այսօր ունենք Սահմանադրական դատարանի դատավոր, որը նիստերի չի հաճախում, բայց աշխատավարձ է ստանում, բա ինչո՞ւ «Իմ քայլը» դաշինքը չի խոսում նրա պաշտոնանկության հիմքերի մասին: Մինչդեռ խոսում է այլ անդամի պաշտոնավարման հիմքերի մասին: Խոսո՞ւմ է, լավ է անում, իր իրավունքն է, մենք էլ կքննարկենք, վերջնական որոշում կկայացնենք:

ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ «ՊԱՐԱՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ». ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ՊԵՏՔ ՉԷ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ»

Սա ասում եք, որպես քաղաքական գործիչ, իսկ որպես իրավաբան` ի՞նչ կասեք սկսված գործընթացի մասին: Օրինակ, ՍԴ նախագահի դեմ գործընթաց սկսելու մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը շատ մասնագետներ գնահատեցին որպես կոպտագույն միջամտություն, ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

Եթե վերլուծենք առանձին գործիչների արտահայտությունները, ապա դրանք, ուղղակի, խայտառակություն են: Ես հիմա անուններ չեմ տա, ոչ թե որ չեմ ուզում, վախենում եմ, այլ անիմաստ է, որովհետեւ երեւույթներն ենք վերլուծում: Բայց «Իմ քայլից» պատգամավոր կա, որ ասում է` եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, իր պաշտոնավարման հարցը չէինք դարձնի քննարկման առարկա: Այսինքն` այստեղ լրիվ անձնական հաշվեհարդար է: Պատկերացնո՞ւմ եք, եթե հիմք ընդունենք այդ արտահայտությունը: Կամ Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Վանեցյանին եւ Օսիպյանին, ասում է` վարչապետին իր գեներալների աշխատանքը չի բավարարել, բայց հաշվի առնելով ընկերական հարաբերություններն ասել է` դուք ձեր հրաժարականով ազատվեք: Այս հայտարարությունն արդեն իսկ բազմաթիվ հարցականներ է պարունակում:

Նոնսենս է. ՍԴ դատավորներին 700 մլն դրամով ուղարկում ենք փառահեղ հանգստի. Իվետա Տոնոյան

Այդ թվում` կոռուպցիոն սխեմա՞ եք տեսնում:

Չգիտեմ, դա լուրջ չէ, ճիշտ չէ, օրինական չէ: Եթե մարդը խախտում է արել, ով ուզում է լինի, պետք է պատժվի, չէ՞ որ վարչապետը ամեն օր հիշում է Սահմանադրության այն դրույթը, որ բոլորը պարտավոր են ենթարկվել օրենքին: Հիմա բա իրենք ինչո՞ւ չեն ենթարկվում: Եթե օրենքով մարդը մեղավոր է, դու մարդուն ասում ես` լավ չես ծառայում, տանում ես քեզ խորհրդակա՞ն ես նշանակում: Եթե նա (նկատի ունի Վալերի Օսիպյանին, - հեղինակ) մի ոլորտի պատասխանատու էր, հիմա վարչապետին բոլոր ոլորտներում է խորհրդատվություն տալու, մինչդեռ նախկինում իր կարգավիճակում իր ոլորտը ձախողել է: Պետք չէ մարդկանց այս հեքիաթներով կերակրել, այլ պետք է իսկապես զբաղվել ժողովրդի խնդիրներով:

«ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ, ՈՉ ԹԵ ԾԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ»

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան փոխադարձ աղմկոտ վերջին հայտարարություններն ու ակնարկները ինչի՞ մասին են հուշում` ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականություն մտնելու հա՞յտ է ներկայացնում, թե՞ խնդիրն ավելի խորքային է, եւ երկրի անվտանգությանն առնչվող հարցեր կան, ինչի մասին դեռ լռություն է պահպանվում:

Վանեցյանի անձնական ծրագրերի մասին գիտի միայն ինքը եւ մեկ էլ, երեւի թե, իր մերձավոր շրջապատը, որի մեջ ես չեմ մտնում: Նա իրավունք ուներ նաեւ կարծիք հայտնել իր վերաբերյալ արտահայտված կարծիքների մասին: Ամեն դեպքում, ես Արթուր Վանեցյանին ընդունում եմ որպես լուրջ, հայրենասեր մարդ, բայց մանրամասներին չեմ կարող անդրադառնալ` դրանց մասին տեղեկատվություն չունենալու պատճառով:

Այսօր Արցախում տոնում են Սահմանադրության օրըԳեվորգ Դանիելյան

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՅԼ ԹԻՐԱԽՆԵՐ ՊԵՏՔ Է ԽՈՑԵՐ»

Կրկին վերադառնալով ՍԴ նախագահի դեմ սկսված գործընթացին` եւս մեկ հարց` ըստ էության, ԱԺ-ն եթե ընդունի անգամ համապատասխան օրինագիծ, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը: Սա չի՞ նշանակում, որ այս ամենը ոչ մի տեղ չտանող գործընթաց էր:

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ընդունվեց

Իրավունք չունեմ ՍԴ որեւէ դատավորի փոխարեն կանխակալ վերաբերմունք արտահայտել: Չգիտեմ` այնտեղ ինչպես է քվեարկվելու: Ի վերջո, այն բոլոր հիմնավորումները եւ չհիմնավորումները, որ հնչեցին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին, Սահմանադրական դատարանը պետք է գնահատի: Այն կոլեգիալ մարմին է, եւ իրենք պետք է որոշեն` կողմ քվեարկել, թե` դեմ: Համենայնդեպս, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շահագրգռված է, որ երկրում ընթացող բոլոր պրոցեսներն, իսկապես, տեղավորվեն օրենքի շրջանակում:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

Երկրում ընթացող բոլոր պրոցեսների մասին վարչապետ Փաշինյանը խոսեց ԱՄՆ-ում` իր լոսանջելեսյան հանրահավաքի ժամանակ: Այս անգամ թիրախում էր մամուլը, դատարաններն ու եկեղեցին: Դուք ի՞նչ տպավորություններ ստացաք:

Ելույթը չեմ լսել, բայց եթե այդպես է, ինձ թվում է` մեր երկրի վարչապետն ԱՄՆ-ում այլ թիրախներ պետք է խոցեր: Գնալ հեռավոր երկիր եւ մեր Սփյուռքի առաջ խոսել մեր ներքին խնդիրների մասին, իմ կարծիքով` ամենալավ որոշումը չէր: Երեւի թե, նա ավելի ճիշտ կաներ, որ ԱՄՆ-ում միջոցներ, ճանապարհներ փորձեր որոնել, թե ինչ կապ ստեղծվի տնտեսական համագործակցության, սոցիալական խնդիրները լուծելու համար:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

«ԱՅՆՔԱՆ Է ՓՉԱՑԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ...»

Անդրադառնանք նաեւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ հարուցված քրեական գործին: Նրան մեղադրյալ են ճանաչել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերեւույթ չարաշահումների դեպքի հետ կապված: Այստեղ քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:

Եթե հիմա ասեմ, որ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, պարտավոր եմ  ապացուցել, բայց նաեւ բացառելու իրավունք չունեմ: Տեսնենք, թե ինչպես կընթանա նախաքննությունը: Ըստ այդմ` իրավական լուծումներից հետո նոր կտանք քաղաքական գնահատական, եւ ընդհանրապես` կոչ եմ անում այս երկրում բոլորին` սկսած վարչապետից մինչեւ ցանկացած այլ պաշտոնյա, որ երեւույթներին քաղաքական գնահատական տալ չշտապեն, թող դրանք տրվեն իրավական գնահատականների արդյունքում:

Տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք. Գագիկ Սուրենյան

Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը եւ հարկ եղած դեպքում անձամբ էլ կկանգնի ժողովրդի կողքին: Ամեն դեպքում, բացառո՞ւմ եք, որ Ս. Առուստամյանի դեմ քրգործ հարուցելը մեսիջ էր ուղղված Գ. Ծառուկյանին:

Գագիկ Ծառուկյանն իմ քաղաքական ղեկավարն է, ես իր կողքին եմ ցանկացած իր որոշման դեպքում, ով ինչպես ուզում է դա ընդունի: Եթե Ծառուկյանն ասել է, որ մենք այստեղ ենք, ուրեմն ես այդտեղ եմ:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Բջնիի իր առանձնատանը երեկ ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը...

Ցավակցում եմ իր ընտանիքին:

Ուրիշ ավելացնելու ոչինչ չունե՞ք: Երեկ արդեն մամուլում հայտնվեցին լուրեր, թե այն քաղաքական սպանություն է եղել` հաշվի առնելով մարտի մեկի հետ կապված նրա ցուցմունքները:

Գիտեք, այնքան է փչացել մեր կյանքը, որ ամեն ինչից կարող ենք ինչ-որ բան հորինել, բայց ես իրավունք չունեմ միանալ այդ չհիմնավորված կասկածներին, մեղադրանքների շարասյանը: Ընդամենը ցավակցում եմ իր ընտանիքին:

Շուշան Պետրոսյանը մրցանակի արժանացավ՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА