o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.09.2019 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Եթե Նիկոլը Ամերիկայում չհայտարարի, որ Քենեդիին Քոչարյանն ա սպանել, ուրեմն ես քաղաքականությունից բան չեմ հասկանում»,- ահա այսպիսի գրառում է արել Ֆեյսբուքում իր կծու հումորներով հայտնի օգտատերը, ով հանդես է գալիս Գվիդոն պապի ծածկանունով: Կատակը կատակ, սակայն զարմանալիորեն դա իրականությունից այնքան էլ հեռու չէ: Զորօրինակ, տխրահռչակ Ստյոպիկ Սաֆարյանը գեներալ Հայկ Հարությունյանի մահվան պատասխանատու է հռչակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա փաստաբան քույր ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ (ում լուսանկարը հրապարակելու համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը) զարմանալիորեն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, թե ում անունը Ռոբերտ Քոչարյանը տալիս է` նա մեռնում է. «Մարտի մեկի մեղադրյալ, երկրի սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցի փոփոխման դատական որոշումից առաջ անուններ հնչեցրեց: Մասնավորապես, նա հիշեց այն պաշտոնյաներին, որոնց հետ քննարկել է երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելը. ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյան, Սերժ Սարգսյան, Հայկ Հարությունյան` ՀՀ նախկին ոստիկանապետ, եւ Արմեն Գեւորգյան: Ըստ էության, Քոչարյանն արդեն անուններ է հնչեցնում ու չի բացառվում` առաջիկայում այլ անուններ լսենք Մարտի մեկի գործով այլ վկաներից, եթե իհարկե նրանց հետ եւս նման դեպքեր չլինեն, ինչպես այսօր»:

ԶԱՐՄԱՆՔ

Նախկին պատգամավոր, ՀՀԿ-ից հեռացած «քառյակի» ներկայացուցիչ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես նոր բերված աղբամանների կողքը հները շրջած են: Նա դրա առնչությամբ հանդես է եկել բավականին ընդարձակ հրապարակումով, որի սկզբում անում է հետեւյալ հարցադրումը. «Կա՞ ողջամիտ բացատրություն` ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում եւ կողաշրջում «Սանիտեկի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով եւ միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երեւանի քաղաքապետարանը»: Ինչքան էլ զարմանալի լինի, պարոն Ֆարմանյանի հարցադրմանը ողջամիտ բացատրություն կա` իզուր տեղը չէ, որ այս իշխանությանը կնքել են լակոտապետություն: Իսկ լակոտի հոգեբանությունը ենթադրում է հենց այսպիսի մոտեցում` նոր, «հաղթած» աղբամանները հանդիսավոր դնել, իսկ հին, «պարտվածները»` շուռ տալ: Ընդ որում, լակոտապետությունը ոչ այնքան տարիք է, որքան հոգեվիճակ, եւ անգամ ալեհեր մազեր ունեցող քայլոներն իրենց լակոտի պես են պահում:

ԶԱՐՄԱՆՔ

Հենց վերը հիշատակված լակոտապետական տրամաբանության մեջ է տեղավորվում «հիմնավորում» անվանված թղթաթափոնի այն կույտը, ուր գրեթե 100 էջի վրա փորձում են «հիմնավորել», թե ինչու Հրայր Թովմասյանը չպետք է պաշտոնավարի, եւ այդ ամենի հենքը, զարմանալիորեն, հանգեցնում են նրան, թե ով ում քավորն է եւ ով ում սանիկն է: Այդ զարմանալի, զավեշտալի «հիմնավորման» առնչությամբ էլ իրավագետ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ մի ծաղրական տեքստ է գրել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը Հրայր Թովմասյանին չվստահելու ավելի շատ հիմքեր պետք է ունենա. «Հավաստի աղբյուրները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացարկ է հայտնելու: Բացարկի հիմքն այն է, որ պարոն Թովմասյանի կինը, ում հետ Թովմասյանն ավելի քան 20 տարի ապրում է, Իջեւանից է»: Պատկերացնո՞ւմ եք, ՍԴ նախագահը իջեւանյան կապեր ունի, եւ երեւի թե պետք է եզրակացնենք, որ թաքուն աջակցում է Նիկոլին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА