o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճնշումներ ԲՀԿ-ական պատգամավորի քվեարկության վրա՞

25.09.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ճնշումներ ԲՀԿ-ական պատգամավորի քվեարկության վրա՞

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագծին երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն: Հատկանշական էր այն, թե ինչպես հանձնաժողովում տեղի ունեցավ քվեարկությունը: Այն, որ ԱԺ «Լուսավոր Հայաստանը» դարձել է «Իմ քայլից» ավելի իմքայլական, վաղուց այլեւս նորություն չէ, ուստի` ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ շտապեց հայտարարել, որ կողմ են քվեարկելու: Ըստ էության, իշխող քաղաքական ուժին մնում էր միայն «չեզոքացնել» դե ֆակտո Ազգային ժողովում մնացած միակ ընդդիմությանը` «Բարգավաճ Հայաստանին»: Իսկ դրա համար սցենարն ավելի քան նպաստավոր էր: ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում ԲՀԿ-ից ընդգրկված է երեք պատգամավոր: Նրանցից ԲՀԿ-ական նորափեսա պատգամավոր ՔԱՋԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, թերեւս դեռ ամուսնական մեղրամիսն է վայելում եւ ներկա չէր: Քվեարկության ժամանակ հանձնաժողովում չէր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Հանձնաժողովում մնացել էր միայն նույն խմբակցության պատգամավոր ՆՈՐԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, որի հոր` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ ընդամենն օրեր առաջ հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրյալ են ճանաչել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերեւույթ չարաշահումների դեպքի հետ կապված ու 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Հետեւաբար, խիստ տրամաբանական է դառնում, որ պատգամավորն առնվազն պետք է ձեռնպահ քվեարկեր` հաշվի առնելով հնարավոր զարգացումները:

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА