o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական ընդունելության է արժանացել Ղրիմի նախարարների խորհրդում

25.09.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական ընդունելության է արժանացել Ղրիմի նախարարների խորհրդում

Ղրիմում այս օրերին ընթացող «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդում տեղի ունեցավ հայաստանյան պատվիրակության եւ Ղրիմի կառավարության ներկայացուցիչների պաշտոնական հանդիպումը` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին կից Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ ԳԵՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՈՎԻ եւ Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, նախարարական ապարատի ղեկավար ԼԱՐԻՍԱ ՕՊԱՆԱՍՅՈՒԿԻ գլխավորությամբ:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Գեւորգի Մուրադովը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց Ղրիմում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին` հատկապես շեշտելով «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար Հայկ Բաբուխանյանի գործունեության կարեւորությունը` Ղրիմի միջազգային ճանաչման գործում` որպես Ռուսաստանի Դաշնության անբաժան մաս:

«Հաճելի է ընդունել, որ Դուք Ձեր գործունեությունը չեք սահմանափակում միայն Հայաստանով եւ մասնակցում եք նաեւ միջազգային միջոցառումներին, որոնք օբյեկտիվորեն կապված են աշխարհին Ղրիմը ներկայացնելու հետ: Մեզ համար սա չափազանց կարեւոր է, եւ մենք գնահատում ենք այդ աշխատանքը»,- հանդիպման ժամանակ ընդգծեց Գեորգի Մուրադովը: Իր հերթին հայաստանյան պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց շարունակել բեղմնավոր համագործակցությունը` զբոսաշրջության, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց Ղրիմում հայկական մշակույթի օրերը հաջողությամբ անցկացնելու համար: Գ. Մուրադովը նաեւ նշեց, որ Ղրիմի հայկական համայնքը պրակտիկորեն միաձայն կողմ էր նրան, որ Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ. «Նրանք պաշտպանեցին վերամիավորումը 2014 թվականին եւ շարունակում են առ այսօր` ինչպես ամբողջ հայ ժողովուրդը, նվիրված մնալ Ռուսաստանի հետ բարեկամությանը: Ամբողջ հայ համայնքը կարեւոր պատմական դերակատարություն է ունեցել այն իրադարձություներում, որը մենք ապրեցինք 5 տարի առաջ: Ղրիմը լի է պատմական հուշարձաններով, որոնք կապված են Հայաստանի հետ: Ղրիմը մշակութային ժառանգության շատ մեծ վայր է, որը կապված է մեր ժողովուրդների հետ»:

Իշխանությունները փոքր ինչ անտարբեր են. ՀՀ-ում եզդիական համայնք ասոցիացիայի ղեկավար

Հիշեցնենք, որ Հայաստանի մշակույթի օրերն ընթանում են Ղրիմի երեք քաղաքներում` Թեոդոսիայում, Ալուշտայում եւ Սիմֆիրոպոլում: Միջոցառումներին մասնակցում են հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ Հայաստանից` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА