o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ

25.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ

Չէ, 2018-ի արտահերթ ընտրություններով ձեւավորված խորհրդարանում իրոք որ գրեթե իսան չկա: Եվ երբ նայում ես, այսպես կոչված, ընդդիմության վարքագծին, ակամա հիշում ես, թե 1988-ից հետո խորհրդարանի անդամի ինչ անուններ էին շրջանառվում: Զուգահեռաբար օգտագործվում էին երկուսը` պատգամավոր եւ երեսփոխան, որպեսզի խուսափեն փոխառյալ «դեպուտատ» բառից: Այ, երեսփոխանը լրիվ սազում է այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, հատկապես «լուսավոր» տղաներին եւ աղջիկներին:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ՆԻԿՈԼԻ ԳՐՊԱՆԻ ԼԱՊՏԵՐԻԿՆԵՐԸ

Այդ անունը ստացան ԼՀԿ-ի ներկայացուցիչները այն բանից հետո, որ լրիվ «կլասիկ» ձեւով ՔՊCC-ի համար կատարեցին կեղտոտ աշխատանքը: Առաջինը` օրենքը, որով Ոստիկանության եւ ԱԱԾ-ի ղեկավարները այլեւս չպետք է լինեն համակարգի ներկայացուցիչ, եւ նրանց նկատմամբ ներկայացվում են նույն պահանջները, ինչ պատգամավորի պարագայում` մի քանի տարի ՀՀ քաղաքացի լինելը, հայերեն իմանալը եւ առնվազն 25 տարեկան լինելը: Հիշեցնենք, որ Նիկոլը Վանեցյանի եւ Օսիպյանի հրաժարականներից հետո նշանակեց այդ ուժային կառույցների ոչ թե նոր ղեկավարներ, այլ ժամանակավոր պաշտոնակատարներ: Այսինքն` սպասում են, երբ այդ օրենքը ուժի մեջ կմտնի, եւ այդ կառույցների գլխին կարող են դնել «հեղափոխական հոտառությամբ» առաջնորդվող ցանկացած քայլոների: Բռնապետիկի մոլուցքով տառապող «ժողվարչապետի» համար դա շատ կարեւոր է` համակարգի հետ կապ չունեցողները ամենաանհարմար պահին չեն հիշի, որ այսինչը կամ այնինչը անհամատեղելի է սպայի ուսադիրների հետ: Քանի որ կարող են լինել նաեւ մեկ օր անգամ բանակի երես չտեսած դասալիքներ: Այդպիսինները ավելի հարմար ենկկատարեն «վոժդի» այնպիսի առաջադրանքներ, որոնցից կխորշեր ուսադիր կրող ցանկացած ոք: Դե, իսկ երկրորդ ծառայությունը, որ մատուցել են Նիկոլին մեր «լուսավոր», կամ «լապտերիկ», կամ «լուսատտիկ» երեսփոխանները, վերաբերում է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով  ՍԴ դիմելու օրենքին: Այդտեղ էլ նրանք ի ցույց են դրել իրենց զորակցությունը այդ ակնհայտ հակասահմանադրական եւ պետականաքանդ քայլին: Ու այդքանից հետո դեռ մի բան էլ նեղանում են, երբ, ասենք, ՀՀԿ-ի գործիչները ԼՀԿ-ին կոչում են գրպանային ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանը միանգամայն իրավացի էր, երբ ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանին ասել էր «ես քո կլասիկ ցավը տանեմ»: Իսկ նեղանում են թերեւս այն պատճառով, որ հիմա իրենց վարկանիշից բան չի մնա, քանզի ընտրողները կհասկանան, որ ԼՀԿ-ին քվե տալով` իրականում ձայն էին տալիս Նիկոլին: Եվ տվյալ դեպքում ընտրողների տրամադրությունների վրա չեն ազդի երեսփոխաններին բաժանված թղթաթափոնի տրցակները, ուր 100 քանի էջի վրա «հիմնավորվում» է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից այդ հակասահմանադրական աբսուրդի ընդունմանը, ապա Սահմանադրական դատարանը, եթե շարունակի նույն վճռականությունը դրսեւորել ճնշումներին դիմագրավելու ուղղությամբ, ԱԺ-ից ստացած այդ «օրենք» կոչեցյալը կարող է գցել այնտեղ, ուր Պավլիկ Մանուկյանը պատրաստվում էր գցել Նիկոլին:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

 

«ԾՆԿԻ ԲԵՐԵԼՈՒ» ՀՈԽՈՐՏԱՆՔԸ ԾԱՆՐ ՆՍՏԵՑ ՆԻԿՈԼԻ ՎՐԱ

Նիկոլի ամերիկյան այցը արդեն իսկ կարելի է ձախողված համարել: Նիկոլը ԱՄՆ ժամանեց հենց այն ժամանակ, երբ Թրամփը մոլորակի բարձրագույն ամբիոնից հայտարարում էր, որ ապագան պատկանում է հայրենասերներին, այլ ոչ թե գլոբալիստներին: Սակայն «ժողվարչապետը» ԱՄՆ ժամանեց հենց գլոբալիստական «թղթապանակով»` թիկունքում ունենալով խայտառակ ԼԳԲՏ պարը Գյումրիում, Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելու խոստումը եւ թավշյա բոլոր հիմարությունների ծաղկեփունջը: Լոս Անջելեսի հանրահավաքին եկավ երեք անգամ քիչ մարդ, քան ակնկալում էր Նիկոլը, ինչից նա ընկավ հիսթերիայի մեջ եւ սկսեց հոխորտալ, որ «ծնկի կբերի» հոգեւորականներին, դատավորներին եւ մամուլին: Հոգեւորականների մասին այդպես արտահայտվելով, նա գործնականում իր դեմ տրամադրեց Լոս Անջելեսի հայերին, ովքեր ի տարբերություն «Հայաստանի հպարտ քաղաքացիների», եկեղեցուն պատկառանքով են վերաբերվում, եւ եթե առաջ ամերիկահայությունը պայմանականորեն հեռվից կարող էր սիրել Նիկոլին, հիմա հենց Նիկոլի անզուսպ լեզվի շնորհիվ դրանից բան չմնաց: Գումարած դրան, ճակատագրական սխալ էր հանրահավաքի Ադամ Շիֆին հրավիրելը, ով Թրամփի թշնամիներից մեկն է, եւ ում ամեն երկրորդ բառը իմպիչմենտն է: Պարզ է, որ եթե մինչ լոսանջելեսյան հանրահավաքն ու հիսթերիկ ասուլիսը զրո ամբողջ տոկոս շանս կար, որ Թրամփը կբարեհաճի շփվել «ժողվարչապետի» հետ, ապա հիմա դա ընդհանրապես վերածվեց կլոր զրոյի եւ նույնիսկ մինուսի: Եվ փաստորեն Նիկոլը ոչ միայն թաղեց ԱՄՆ-ից աջակցություն ստանալու սեփական հույսերը, այլ նաեւ վնաս հասցրեց հայ-ամերիկյան հարաբերություններին: Եվ այդ ձախողակ այցից, որի վրա 400 հազար դոլար օդանավի փող է ծախսվել, նա վերադառնալու է Երեւան, եւ նրանից պետք է սպասել նորանոր էքսցենտրիկ քայլեր: Եվ մի քանի օրից էլ Երեւան է ժամանելու Վլադիմիր Պուտինը, ում հետ առանց այն էլ չեղած հարաբերությունները նա արդեն հասցրել էր փչացնել` ամերիկյան երազանքները փայփայելու ընթացքում: Եվ այստեղ էլ, ասում են, որ թիմի ուժերով նախապատրաստվել է հերթական գեղջկական «շուստրիությունը»` հակառուսական ցույցեր, որոնց հայ ակտիվիստներին պետք է համակարգի սորոսական երեսփոխան Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ վրաց ակտիվիստներին` Արսեն Խառատյանը: Նա այդպես էլ չսովորեց, որ 21-րդ դարում եւ հատկապես մեծ խաղում, մանր ժուլիկությունները որեւէ օգուտ չեն բերում ու միայն վնասում են դրանց հեղինակին... Բայց ինչ արած, եթե ռուսները որոշեն հունվարից գազը թանկացնել, դրանից առաջին հերթին տուժողը լինելու է բնակչությունը, այլ ոչ թե քայլոների թիմը: Ի դեպ, նույն ԱՄՆ-ում նա կրկնեց նույն տխմարաբանությունը Արցախի հարցի մասին, որ ինքը միակ հայ ղեկավարն է, ով ասում է, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի նաեւ ադրբեջանցի ժողովրդին: Սակայն թարսի պես Կովկասի թուրքերի ախորժակը տարածվում է անգամ Երեւանի վրա: Եվ ինչպես պետք է դուրս գա դրա տակից, դա էլ է հարց, մանավանդ, եթե հանկարծ անդրկուլիսյան ինչ-ինչ կեղտոտ խոստումներ է տվել:

ԲԴԽ-ի անդեմ լինելը երեւաց վարչապետի կողմից դատական համակարգին «վնգստացող» բնորոշում տալու ժամանակ

«ԼԵՎՈՆ, ԴՈ՞Ւ ԵՍ». ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ

Բոլորն, անշուշտ, սպասում են, թե ինչ շարունակություն կունենա Փաշինյան-Վանեցյան հակամարտությունը: Ի դեպ, պատահական չէր, որ ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձով դիմեց կողմերին` կոչ անելով կանգ առնել եւ չշարունակել դեպի վտանգավոր արտահոսքերը տանող հակամարտությունը: Տվյալ պարագայում այդ կոչը առաջին հերթին պետք է ընկալել որպես զգուշացում Նիկոլին, որ մի մոռացիր` Արթուր Վանեցյանը տեղյակ է թավշյա ռեժիմի ամբողջ կեղտոտ խոհանոցին: Եվ հետեւանքները կարող են բավականին ծանր լինել: Ի դեպ, համացանցում նաեւ «զոնդաժ» է սկսվել, թե ինչպես մարդիկ կվերաբերվեն Արթուր Վանեցյանի վարչապետությանը: Բայց այդ ամենը շատ զավեշտալի է: Այդ ինչպե՞ս եղավ, որ պարոն Վանեցյանը սպայի պատվի եւ ուսադիրների մասին հիմա հիշեց, այլ ոչ թե այն ժամանակ, երբ հենց նրա գերատեսչությունը գեներալ Մանվելի գլխին սարքում էր «տուշոնկա» քարոզչական բեմադրությունը: Հիմա նաեւ Սասուն Միքայելյանը հակադարձեց Նիկոլին` Վանեցյանի ուսադիրները աղբարկղում լինելու հարցում, իսկ Դավիթ Տոնոյանն էլ հանկարծ որոշեց մտահոգվել գեներալ Մանվելի կարգավիճակով: Նոր հիշեց, որ Մանվել Գրիգորյանն իր զինակիցն է... Հետաքրքիր է, այդ ի՞նչ եղավ, որ հանկարծ այդպիսի դետալներ են ուշադրության արժանի դառնում: Թե այդ մարդիկ արդեն հարթում են իրենց ճանապարհը, որ հետո նույն Նիկոլից հրաժարվելն ավելի սահուն լինի: Սակայն այդ ինտրիգներին գումարվեց նաեւ նորը` արյունալին: Խոսքը ՆԳ նախկին նախարար, գեներալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության (կամ միգուցե սպանության) մասին է: Դա իսկական դեժավյու է, եւ ակամա ուզում ես հարց տալ` Լեւոն, դո՞ւ ես: Մի՞թե արդեն վերադարձանք 1990-ականներ, եւ մի՞թե դա նկատի ուներ Նիկոլը, երբ խոսում էր, որ պետք է վերականգնվի մինչեւ 1998-ը եղած վիճակը: Գեներալ Հարությունյանի ինքնասպանության առնչությամբ միանգամից երկու լրատվական տարածեցին տեղեկատվություն, որ ինքնասպանությունից առաջ Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը իրեն ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի եւ ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի դեմ: Դա հարուցեց իսկական հիսթերիա նշյալ գերատեսչությունում, կամ Նիկոլի բառապաշարով ասած` «վնգստոց»: Այդ երկու իրավապահ կառույցները շտապեցին պաթետիկ ձեւով հերքել, լրագրողներին մեղադրել էթիկայի իսպառ բացակայության մեջ, ինչպես նաեւ նրանց հարցաքննության կանչել: Այդ ամբողջը ձեր խոնարհ ծառայի մոտ սուբյեկտիվ տպավորություն է ստեղծում, որ, միգուցե, այդ լրատվականները հենց «տասնոցին» էին խփել, եւ դրանով է պայմանավորված հիսթերիան: Չբացառենք, որ թավշիստները, տանուլ տալով տեղեկատվական պատերազմը (համենայնդեպս, պատահական չէր, որ Նիկոլը մամուլին մեղադրեց կառավարության ողնաշարը կոտրելու մտադրության մեջ), հիմա էլ վերակենդանացնում են 1990-ականների տերպետրոսյանական արյունոտ մեթոդները: Բայց արդղյո՞ք ռեպրեսիաներ ծավալելու փորձը թավշիստներին օգուտ կտա: Արդյո՞ք դրա ռեսուրսն ունի: Արդյո՞ք Հայաստանում կվախենան նրանց սարքած վիրտուալ 1937 թվականից... Արագ տեղեկատվական հաղորդակցության դարում, ճիշտն ասած, այդ ամենը թերահավատություն է հարուցում: Իհարկե, անկյուն քշված կոմպլեքսավորված վախկոտ ոչնչությունը ծայրահեղ վտանգավոր է, եւ հարկ է լինել զգոն եւ ուշադիր: Հիմա զգացվում է մոտավորապես նույն շունչը, ինչ առկա էր 1997-ի աշնանը: Իսկ դրան, ինչպես հայտնի է, հետեւեց 1998-ի փետրվարը` «հայտնի ուժերի ճնշման ներքո» ԼՏՊ-ի քայլով մարշի եւ «պատերազմի կուսակցության» գալու տեսքով: Եվ հանուն արդարության պետք է նշել, որ հենց երկու ռազմիկ նախագահների` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք երկիրը զարգացում ապրեց, իսկ պացիֆիստներ Լեւոնի ու Նիկոլի իշխանավարմանը բնորոշ է քայքայումն ու հուսալքումը:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА