o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կորցրել եմ իմ կարգին ընկերոջը». Գեւորգ Դանիելյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

25.09.2019 00:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կորցրել եմ իմ կարգին ընկերոջը». Գեւորգ Դանիելյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին

«Հայկ Արտյոմիչի մասին անցյալով խոսելը գրեթե անհնարին է, ցավում եմ, կորցրել եմ իմ կարգին ընկերոջը: Նաեւ համատեղ աշխատել ենք, իմ նախարար եղած ժամանակ նա քրեակատարողական ծառայության պետն էր, դա նրա վերջին պաշտոնն էր», - անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանը՝ գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎԵՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ մանրամասնել. «Ի դեպ, հանրահայտ է, որ այդ շրջանում հիշյալ համակարգում անգամ փախուստի փորձ չգրանցվեց. մարդուն ընդգծված հարգում էին ենթակաները, իսկ հանցավոր աշխարհը գիտեր իր ճշգրիտ տեղը: Եթե ոչ մեր օրերում, միեւնույն է, վաղ, թե՝ ուշ, իր մահվան առեղծվածը լիարժեք ու անաչառ կբացահայտվի: Իր կարիերայի համար նա ոչ ոքի պարտական չէ, չի օգտվել որեւէ մեկի հովանավորչությունից, իսկ Վանո Սիրադեղյանը նրան՝ գաղութի օպերից անմիջապես նշանակեց փոխնախարար, քանզի տեղյակ էր նրա անասելի համարձակության ու օժտվածության մասին. նա այն մարդն էր, որ, օրինակ, միայնակ դիամակայել էր ամեն ինչի ընդունակ զինված բանդային, որը շարժման սկզբի անիշխան ժամանակներում փորձել էր բռնությամբ գաղութից դատապարտյալ ազատել. ոչինչ չէր ստացվել: Անբացատրելի հիշողություն ուներ, անգիր հիշում էր մի քանի հարյուրի հասնող թոշակառու ավագ գործընկերներին եւ մշտապես առիթ էր ստեղծում նրանց ուշադրության արժանացնելու համար»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Եզրափակելով խոսքը՝ Գ. Դանիելյանը հավելել է. «Իհարկե, խոսքի կշիռը չգնահատող մարդիկ այս օրերին պատրաստ են միանշանակ վարկածներ առաջադրել, անգամ անվայել ու ոչ պատշաճ դատողություններ անել, մեղադրանքներ առաջադրել, բացատրել տեղի ունեցածն իրենց «կուռ» տրամաբանությամբ, բայց այդ ամենն արդեն ոչինչ չարժեն Հայկ Արտյոմիչի համար, կան մարդիկ, որոնք նրան հասկացել են, գնահատել են եւ հարգելու ու հիշելու են միշտ: Չեմ զարմանում, քանզի շատ բաներ եմ տեսել այս անցողիկ կյանքում, բայց անչափ ցավում եմ, Աստված հոգիդ լույսի մեջ պահի ...»:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Բջնի գյուղի իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

ՀՅԴ-ն պատրաստվում է «շախ եւ մատ» անել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА