o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արման Սարգսյանը պաշտոն ստանալուց հետո բնակարան ու ավտոտնակ է գնել

24.09.2019 23:07 ԹԵՄԱ
Արման Սարգսյանը պաշտոն ստանալուց հետո բնակարան ու ավտոտնակ է գնել

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մեկ տարում հարստացել է եւ բավականին ունեցվածք է հետ գցել: Նա 2017 թվականին նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ եւ ունեցել է ընդամենը 1 բնակարան։ Շարժական գույք չի ունեցել։ դրամական միջոցներն էլ բավականին համեստ են եղել. 10 մլն դրամ և 15 հազար դոլար, իսկ եկամուտները՝ 2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

​​​​​​​«Ես արդարացված եմ». ՀՊՏՀ նախկին ռեկտորի դեմ քր.գործը կարճվեց

2017 թվականի ընթացքում Արման Սարգսյանի դրամական միջոցներն ավելացել են ընդամենը 2 մլն դրամով։ Սակայն, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնը բավականին բարենպաստ է եղել Արման Սարգսյանի համար: Նա այս պաշտոնում 50 մլն 704 հազար դրամով դրամով ձեռք է բերել բնակարան, 3 մլն 380 հազար ՝դրամով ավտոտնակ, 1, մլն 448 հազար դրամով՝ հողին ամրակցված շինություն։

Այս տարում նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ և 17 հազար դոլար, իսկ եկամուտները՝50,061,518.00 դրամ, որից 5,661,518.00 դրամն աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, 44,400,000.00 դրամի վարկ է ստացել, որով էլ հավանաբար գնել է բնակարանը: Ի դեպ, Արման Սարգսյանին նաեւ խոշոր նվիրատվություններ են արել, մասնավորապես 100 հազար ռուսական ռուբլի եւ 13 հազար ԱՄՆ դոլար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА